• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 18:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական17:13, 25 Հունվար 2024

Թուրքիան Գերմանիա կատարվող արտահանումների ծավալը ցանկանում է հասցնել 23 մլրդ դոլարի

Թուրքիան Գերմանիա կատարվող արտահանումների ծավալը ցանկանում է հասցնել 23 մլրդ դոլարի

Թուրքիայի արտահանողների խորհուրդը (TİM) տվյալներ է հրապարակել Թուրքիայի իրականացրած արտահանուների վերաբերյալ:

Նշվել է, որ Թուրքիան 2023-ին 2022-ի համեմատ 0.6 տոկոսով ավելացրել է արտահանումների ծավալը՝ ավելի քան 254 մլրդ-ից այն հասցնելով շուրջ 256 մլրդ դոլարի:

Միայն 21 մլրդ 94 մլն դոլար արժողությամբ արտահանում իրականացվել է դեպի Գերմանիա, որն էլ համարվել է ամենաշատը: Գերմանիային հաջորդել է ԱՄՆ-ը, Իրաքը, Մեծ Բրիտանիան և Իտալիան:

Թուրքիայից ԱՄՆ իրականացվել 14.8, Իրաք՝ 12.8 մլրդ, Մեծ Բրիտանիա՝ 12.4, իսկ Իտալիա՝ շուրջ 12.3 մլրդ դոլարի արտահանում:

Գերմանիա արտահանված ապրանքներից շուրջ կեսը՝ 7 մլրդ 747 մլն արժողությամբ ապրանք, արտահանվել է Ստամբուլում գործող ընկերությունների կողմից:

Ամենից շատ արտահանված ապրանքները դեպի Գերմանիա եղել են մեքենաշինական ինդուստրիայի ոլորտից: Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 854 մլն դոլար:

Այս համատեքստում TİM նախագահ Մուստաֆա Գյուլթեփեն թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիան մտադիր է ներառվել աշխարհում ամենախոշոր արտահանող երկրների 10-նյակում:

Գյուլթեփեն նշել է, որ այդ առումով տարվում են աշխատանքներ թե նոր շուկաներ մուտք գործելու, թե առկա շուկաներում ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու ուղղությամբ:

Նա ընդգծել է, որ Եվրոպան Թուրքիայի համար ամենամեծ և այլընտրանքը չունեցող շուկայի դիրքում է:

«2023-ին ընդհանուր առմամբ իրականացված արտահանումների 41 տոկոսը եղել է միայն դեպի Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներ»,-հավելել է նա:

Միության նախագահը նշել է, որ դեպի Գերմանիա արտահանումների պոտենցիալն ավելի մեծ է և իրենք գիտեն՝ թե Գերմանիան այս առումով ինչ ակնկալիքներ ունի իրենցից:

Գյուլթեփեն, առանձնացնելով, որ Գերմանիա արտահանվող ապրանքների գերակշռող մասը մեքենայաշինական ոլորտի ապրանքներ են, ասել է.

«Մենք փորձում ենք գերմանական շուկայի հետ կապված մեր ծրագրերով բոլոր ոլորտներից դեպի այդ երկիր իրականացվող արտահանումների պոտենցիալը հասցնել մաքսիմումի»:

Բացի այդ, թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ 2024-ին Թուրքիայի ընդհանուր արտահանումների ծավալը պլանավորվում է հասցնել մինչև 267 մլրդ դոլարի, իսկ միայն Գերմանիա արտահանվող ապրանքների ծավալները հասցնել 22-ից 23 մլրդ դոլարի: 

Նշենք, որ Թուրքիայում գործող 120.000 արտահանող ընկերություններից 20.000-ը առևտրային կապեր ունի Գերմանիայի հետ, ինչն էլ նշանակում է, որ յուրաքանչյուր 6-րդ արտահանող ապրանք է հասցնում Գերմանիա :

Աղբյուր`    merhabahaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի և Աֆրիկայի միջև առևտրի ծավալը հասել է 36.5 մլրդ դոլարի
11:39, 14 օգոս
Թուրքիայի և Աֆրիկայի միջև առևտրի ծավալը հասել է 36.5 մլրդ դոլարի

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Թուրքիայի նպատակն է միջուկային լիգայի մաս կազմել
15:29, 13 օգոս
Թուրքիայի նպատակն է միջուկային լիգայի մաս կազմել

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}