Տնտեսական17:22, 23 Հունվար 2024
Թուրքիան ծրագրում է կես միլիարդ դոլարի ծովամթերք արտահանել ԱՄՆ

Թուրքիայի ջրային կուլտուրայի և կենդանական ծագման սննդի արդյունաբերության ոլորտի խորհրդի նախագահ Սինան Քըզըլթանը հայտարարել է ոլորտի սպառման ծավալները մեծացնելու մտադրության մասին:
Քըզըլթանը նշել է, որ Թուրքիան մասնավորապես ծրագրում է մեծացնել ԱՄՆ իրականացվող ծովամթերքի արտահանումը՝ այն հասցնելով մինչև 500 մլն դոլարի:
Ներկայումս Թուրքիայից ԱՄՆ արտահանվող ծովամթերի ծավալները կազմում են ընդհանուր առմամբ 123.4 մլն դոլար, որից միայն 64 տոկոսը իրականացնում է Էգեյան ծովի ջրային կուլտուրաների և կենդանական ծագման սննդային արտդարանքի արդյունահանողների միությունը:
Նշենք, որ ԱՄՆ-ն տարեկան ներմուծում է 215 մլրդ դոլար արժողությամբ սննունդ, որի միայն 38 մլրդ դոլարը կազմում է ծովամթերքը, ինչն էլ գրավչություն է առաջացնում ամերիկյան շուկայում ապրանքի սպառման տեսանկյունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |