Տնտեսական14:37, 17 Հունվար 2024
HSBC միջզգային բանկը կանխատեսումներ է արել Թուրքիայի տնտեսության վերաբերյալ

«HSBS» միջազգային բանկը կանխատեսումներ է արել 2024-ին Թուրքիայի տնտեսության վերաբերյալ: Ըստ այդմ՝ Թուրքիայի տնտեսությունը 2024-ին աճ կգրանցի, սակայն ավելի թույլ, իսկ ինֆլյացիան (գնաճ) որոշ չափով կնվազի:
Բանկը գնաճի որոշակի նահանջը պայմանավորել է Թուրքիայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններով, որի ընթացքում սրընթաց դիզինֆլյացիա (գնիջեցում) ապահովելու փոխարեն կարևորվելու են ոչ կտրուկ գնիջեցումները:
Նշվել է նաև, որ գումարի վաղաժամ արժեզրկումը կարող է վտանգի ենթարկել վերջին ժամանակահատվածում տնտեսության մեջ Թուրքիայի ունեցած ձեռքբերումները:
Կանխատեսումներ են կատարվել նաև դրամավարկային քաղաքականության վերաբերյալ, ըստ որի էլ՝ 2024-ին վարկային տոկոսների նվազեցում չի սպասվում:
Այս դեպքում հաշվի է առնվել 2024-ի հունվարի 25-ին կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից ընդունվելիք տոկոսային բարձրացումները, որոնք կազմելու են 250 բազիսային միավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |