Հասարակական15:38, 16 Հունվար 2024
Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում կանցկացվի

Թուրքիայում հրապարակվող «Ակոս» հայկական թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում տեղի կունենա Ստամբուլում:
Միջոցառումն անցկացվելու է Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի շրջանի Օսմանբեյի թաղամասում՝ խմբագրատան նախկին շենքի դիմաց:
Ավելի վաղ գրավոր հայտարարությամբ հանդես էին եկել Հրանտ Դինքի ընկերները, ովքեր նաև միջոցառման կազմակերպիչներն են:
«Հրանտ Դինքին սպանողը, 17 տարի առաջ սպանություն կատարելիս, 17 տարեկան էր: Այսօր նա անխոչընդոտ շրջում է մեր մեջ: Դատավարության անվան տակ խայտառակ ներկայացում էր բեմադրվել: Հրանտ Դինքի սպանությունն այս երկրի պատմության մեջ բիծ է թողել: Մենք բողոքում ենք, մենք ապստամբում ենք, մենք արդարություն ենք պահանջում»,- ասված է հայտարարության տեքստում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:

Թուրքիան երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի 21․2% ցուցանիշով գերազանցում է ԵՄ-ի և եվրագոտու միջին ցուցանիշները:

Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |