• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Հունիս, 2025
Երեքշաբթի 06:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական16:16, 09 Հունվար 2024

Թուրք տնտեսագետ․ «2024-ին իրականացվելու է կոշտ դրամավարկային քաղաքականություն»

Թուրք տնտեսագետ․ «2024-ին իրականացվելու է կոշտ դրամավարկային քաղաքականություն»

Թուրք տնտեսագետ, քաղաքական գործիչ, ակադեմիկոս Ըշըն Չելեբին խոսել է 2024 թվականին Թուրքիայի տնտեսության վիճակի և նպատակների մասին։

Տնտեսագետը նշում է, որ  մինչ աշխարհը ճնշված է ռեցեսիայից, Թուրքիայում առաջին պլան են մղվում գնաճի դեմ պայքարում ձեռնարկվելիք քայլերը։ Չելեբիի խոսքերով Եվրամիությունը ուղիներ է փնտրում այս ռեցեսիայից դուրս գալու համար։
Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիայի համար 2024-ին կանխատեսում է  աճ 3%-ով։

Թուրքիայի համար, որն իր արտահանման գրեթե կեսը իրականացնում է Եվրամիության երկրներ, ԵՄ-ի համար շահավետ  է դուրս գալ ռեցեսիայից և հաղթահարել այն։ Տնտեսագետի խոսքերով պետք է կիրառվեն պետական միջոցներ, որպեսզի օտարերկրյա կապիտալների հոսք լինի և այդտեղ արտադրության և արդյունավետության բարձրացումը կարևոր է, քան երբևէ։

Թուրքիայում արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ եղել է 1%-ից ցածր։ Չնայած շխարհում ապրանքների գները նվազել են 25%-ով, բայց արտահանումը կազմել է 255 մլրդ դոլար։ Դա նշանակում է, որ եթե ապրանքների գները նվազել են 25%-ով, ապա արտահանման աճ է գրանցվել արժեքային և քանակական առումով։
Արտահանման հարաբերակցությունը, որը նաև չի ծածկում ներմուծումը աճել է մինչև 70% և դա պետք հասցնել 80%-ի։

Նրա խոսքերով 1-2 տարվա ընթացքում տնտեսությունը կարող է որոշակի հավասարակշռության հասնել դրամանական նվազման միջոցով։ Իրական խնդիրը կայանում է արտադրության և արդյունավետության բարձրացման մեջ։ Թուրքիան պետք է տեխնոլոգիաներ փոխանցի, ինչպես տեսնում եք Չինաստանը, Հարավային Կորեան, Հնդկաստանը, Ճապոնիան արտադրելով մեծ տեխնոլոգիաներ հասել են արտադրական արդյունավետության։Նրանք ստեղծել են զարգացման նոր ներուժ ԱՄՆ-ի և ԵՄ սահմաններից դուրս։ Ըստ այդմ տնտեսագետը նշում է, որ Թուրքիան չպետք է դրանից անմասն մնա։

Չելեբին մասնավորապես նշել է, որ 2024-ին իրականացվելու է կոշտ դրամավարկային քաղաքականություն և լինելու է դժվար տարի։ Նա տարբեր կերպ է գնահատել առաջիկա և դրան հաջորդող 6 ամիսները և հավելել, որ գնաճը մարտ, ապրիլ և մայիս ամիսներին կհասնի մինչև 70%։ Իսկ մնացյալ 6 ամսիներին կանխատեսվում է, որ գնաճը կնվազի մինչև 36%։ 2023-ին տարբեր ոլորտներում գրանցվել են թանկացումներ և անհրաժեշտ է կիրառել այն մեխանիզմները, որոնք կնվազեցնեն այն թանկացումները, որոնք առաջացնում են կյանքի ծախսեր։

Տնտեսագետը առաջարկում է, թանկացումների կասեցման համար անուղակի հարկերը բարեփոխում։ Նախևառաջ առաջարկում է նվազեցնել հարկերի դրույքաչափերը, հատկապես դիզվառելիքի և բենզինի վրա։

«Կարծում եմ, որ Թուրքիայում գնաճի հիմնական պատճառը դեֆիցիտն ու բյուջեն է։Ենթադրվում է, որ այն կծածկվի հարկերի հավաքագրման և անուղակի հարկերի հաշվին»,- նշել է տնտեսագետը։

Բյուջեի դեֆիցիտը հաստատուն է և կազմում է շուրջ 600 մլրդ լիրա։ Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե ուզում ենք նվազեցնել կյանքի ծախսերը, ուրեմն պարենային գները պետք է ցածր լինեն գնաճի մակարդակից և պետք է բարեփոխումներ կատարվեն անուղղակի հարկերի մասով։

Աղբյուր`    haberler.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան
13:10, 16 հուն
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Թուրքիայում քամու էներգիայի հզորությունը ռեկորդային աճ է գրանցել
16:58, 13 հուն
Թուրքիայում քամու էներգիայի հզորությունը ռեկորդային աճ է գրանցել

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին
16:09, 13 հուն
Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։

Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}