Տնտեսական11:16, 09 Հունվար 2024
Թուրքական ավիաուղիները 2023-ին ավելի շատ ուղևոր են տեղափոխել քան 2022-ին

«Թուրքական ավիաուղիներ» ընկերության (THY) մամուլի ծառայությունը հրապարակել է 2023-ի դեկտեմբերին տեղի ունեցած թռիչքների վիճակագրական տվյալները:
Այնտեղ նաև համեմատություն է անցկացվել 2022-ի նույն ժամանակահատվածում գրանցված տվյալների հետ:
Ըստ այդմ՝ 2023-ի դեկտեմբերին գրանցված ընդհանուր ուևորների թիվը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10 տոկոսով՝ հասնելով 6.1 մլն-ի:
Մինչդեռ 2022 դեկտեմբերին THY-ով արտերկրից դեպի այլ երկիր տեղափոխված ուղևորների թիվը կազմում էր 2.2 մլն, 2023-ի նույն ժամանակահատվածում նրանց թիվը հասել է 2.6 մլն-ի:
Աճ է գրանցվել նաև THY-ի կողմից տեղափոխվող ապրանքների և փոստերի ծավալում:
Եթե 2022-ի դեկտեմբերին այն կազմում էր 137.9 տոննա, ապա 2023-ի նույն ժամանակահատվածում այն կազմել է 159.7 տոննա՝ գրանցելով շուրջ 16 տոկոս աճ:
Իսկ 2023-ի տարեվերջին ընկերության կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում ավիաուղիները տեղափոխել է ընդհանուր առմամբ 83.4 մլն ուղևոր, ինչը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 16.1 տոկոսով:
Զեկույցում տվյալներ են տեղ գտել նաև ընկերության ենթակայության տակ գործող ինքնաթիռների քանակի մասին, ըստ որի՝ դրանք 440-ն են:
Թուրքական մամուլում THY գրանցած ցուցանիշները ռեկորդային են համարվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |