Տնտեսական14:25, 20 Դեկտեմբեր 2023
Թուրքիայում գնաճը նվազեցնելը շատ դժվար կարող է լինել

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիաների համալսարանի դասախոս, տնտեսագետ, ազգությամբ հայ պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական վիճակին։
Աճեղմօլղուն նշել է, որ Թուրքիայում գործող ընկերությունները բավականաչափ արտադրական ծավալներ չեն կարողանում ապահովել, ինչն էլ վատ, կոտրտված պատկեր է ստեղծում աշխատավարձների տեսանկյունից։
«Մեծամասնության աշխատավարձը Թուրքիայում սահմանված աշխատավարձի ամենացածր շեմում է»։
Բացի այդ պրոֆեսորը առաջ է քաշել մի շարք պայմաններ, որոնք էլ հենց պատճառ են հանիսանում տեղի ունեցողին։
Ըստ այդմ՝ առաջնահերթ կարևորություն ունեցող կազմակերպությունների պատշաճ աշխատանքի բացակայության պատճառով աշխատանքերն անարդյունավետ են լինում, կրթության պրոցեսը՝ խաթարված, իսկ մարդկային ռեսուրսները՝ անորակ, ինչն էլ բերում է արտադրական արդյունքի ոչ բավականաչափ լինելուն։
Նա ընդգծել է, որ տնտեսական վիճակի բարելավման նպատակով անհրաժեշտ է նաև համապատասխան քայլեր իրականացնել, այլապես գնաճը (ինֆլյացիան) նվազեցնելը դժվար կլինի։
«Սակայն ինֆլյացիան կանխելը չի նշանակում, որ մենք կկարգավորենք տնտեսությունը։ Այդպիսի բան չկա»,-հավելել է տնտեսագետը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |