Տնտեսական14:59, 19 Դեկտեմբեր 2023
Թուրքիան վերականգնվող էներգիայի շնորհիվ խնայել է ավելի քան 68 մլն դոլար

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Բինգյոլի նահանգում (պատմական Բյուրակն-խմբ.) գտնվող «Aşağı Kaleköy»-ի հիբրիդային էլեկտրակայանը ռեկորդային ցուցանիշ է գրանցել:
Մասնավորապես նշվում է, որ էլեկտրակայանը կարողացել է ներքին պահանջարկի սպառումն ապահովել այնպես, որ դեկտեմբերի 19-ի դրությամբ կրճատվել է շուրջ 20 մլրդ լիրա (թուրքական դրամական արժույթ) (ավելի քան 68 մլն դոլար) ընդհանուր արժողությամբ բնական գազի ներմուծում:
Թուրքական պետական և ոչ պետական լրատվական կայքերը և գործակալությունները գրում են, որ նմանատիպ կառույցների կառուցումն ու գործարկումն ապագայում ևս մեծ նշանակություն կարող են ունենալ:
Էլեկտրական սարքավորումների և կայանների գծով թուրքական խորհրդատվական «Kalehan Enerji» ընկերության տնօրեն Գյուլթեքին Քելեշն անդրադարձել է Բինգյոլում գտնվող էլեկտարակայանին և դրա ունեցած կարևորությանը:
Նա, ընդգծելով, որ հիշյալ էլեկտրակայանը Բինգյոլում կատարված ամենախոշոր ներդրումներից մեկն է, նշել է, որ այն կարողանում է էլեկտրաէներգիա ստանալ թե՛ արևից և թե՛ ջրից:
Ապա հավելել, որ երկու տարբեր վերականգնողական էներգիայի աղբյուրներից էլեկտրաէնեգրիա ստանալու շնորհիվ է կայանը կոչվել հիբրիդային:
Նշենք, որ էլեկրտակայանը գործարկվել է 2020-ին: Այն իր տարածում ունի բավականին մեծ ջրամբար, ինչպես նաև 200.000-ի հասնող արևային կայաններ, որոնք հերթականությամբ շարված են 1 մլն մետր քառակուսի մեծության հասնող տարածքի վրա:
Այն նաև հանդիսանում է Թուրքիայի առաջին, իսկ Եվրոպայի ամենամեծ հիբրիդային էլեկտրակայանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |