Քաղաքական13:46, 04 Դեկտեմբեր 2023
Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Կատար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Կատար։ Դա կլինի 2023թ. ընթացքում նրա կատարած արտասահմանյան այցերից 19-րդը։
Նախատեսվում է Թուրքիայի նախագահի հանդիպումը Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համեդ Ալ Թանիի հետ։ Կողմերը քննարկելու են երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները։
Վերջին տարիներին Թուրքիայի և Կատարի հարաբերությունները զգալի առաջընթաց են ունեցել։ Նպատակ կա ավելի մեծացնել երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը, որն այժմ մոտենում է 2.5 միլիարդ դոլարի շեմին։ Հետևապես Էրդողանի այցի ընթացքում ստորագրվելու են առևտրային համագործակցությանը միտված համաձայնագրեր։
Էրդողանի կատարյան շփումների առանցքային թեմաներից մեկը լինելու է Իսրայելի հարձակումները Գազայի վրա։ Ուշադրություն է հրավիրելու Գազայում հրադադար հաստատելու և հումանիտար օգնություն տրամադրելու կարևորագույն հարցերի վրա։
Դեկտեմբերի 5-ին Էրդողանը մասնակցելու է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի նիստին։ Սպասվում է, որ այս հանդիպմանը ևս Էրդողանը կբարձրաձայնի Գազայի աղետալի վիճակի մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման օրակարգում են լինելու Թուրքիայի՝ Եվորպական միությանն անդամակցելու գործընթացին վերաբերող հարցեր:

Մայիսի 5-ին Թոմաս Բարաքն Անկարայի Էսենբողա օդանավակայանում զրուցել է լրագրողների հետ:

«Ես չեմ տեսնում ոչ մի նշան, որ իրավիճակը կգնա դեպի լավը»,- հավելել է Էքրեմ Բաքին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |