Քաղաքական15:54, 06 Մայիս 2025
Ֆիդանը կմացնակցի ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 8-ին կմասնակցի Վարշավայում կայանալիք Եվրոպական միության (ԵՄ) արտգործնախարարների մակարդակով ոչ պաշտոնական հանդիպմանը:
Հանդիպման օրակարգում են լինելու Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին, ինչպես նաև մայրացամաքային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրների համաձայն՝ Ֆիդանը Վարշավա է մեկնելու ահաբեկչության դեմ պայքարի և Եվրոպայի ռազմարդյունաբերական կարողունակությունները զարգացնելու նախաձեռնություններով:
Այս համատեքստում Ֆիդանն ընդգծելու է, որ Թուրքիան պատրաստ է նպաստել Եվրոպայի անվտանգությանը, ինչպես նաև ակնկալում է աջակցություն ահաբեկչության դեմ պայքարի հարցում:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվելու անցակետերի արդիականացման, առևտրային հարաբերությունների զարգացման և վիզայի ազատականացման հարցերին ևս:
Ակնկալվում է նաև, որ Ֆիդանը երկկողմ հանդիպումներ կունենա ԵՄ անդամ տարբեր երկրների իր գործընկերների հետ:
Նշենք, որ թուրքական մամուլում ընդգծվում է, որ Ֆիդանի մասնակցությունը հանդիպմանը կարևոր է՝ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից:
Բացի այդ նշվում է, որ ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու հրավերը ցույց է տալիս, թե ինչպիսի վճռական և հետևողական քաղաքականություն է վարում Թուրքիան ԵՄ-ի հետ հարաբերություններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |