Տնտեսական15:28, 30 Նոյեմբեր 2023
Թուրքիան առաջիկա 10 տարում մտադիր է տուրիզմից ստացված եկամուտները հասցնել 135 մլրդ դոլարի

Նոյմեբերի 30-ին Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Ստամբուլ քաղաքի «Raffles» հյուրանոցում տեղի է ունեցել Թուրքիայի տուրիզմի ներդրումային ասոցիացիայի (TTYD) կողմից կազմակերպված «Զբոսաշրջության ներդրումային ֆորումը»։
Ֆորումի բացման խոսքում TTYD-ի նախագահ Օյա Նարինը խոսել է տուրիզմի ոլորտում գրանցված հաջողությունների մասին։
Նա նշել է, որ ոլորտում ներգրավված երիտասարդների շնորհիվ Թուրքիան էականորեն բարելավել է իր դիրքերը զբոսաշրջության առումով՝ զբաղեցնելով աշխարհում 5-րդ տեղը։
«Նպատակադրված ենք հասնելու 3-րդ տեղին»,-հավելել է նա։
Նարինը խոսել է նաև ոլորտում ավելի մրցունակ դառնալու մասին և այդ առումով նշել Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող նահանգներում (հիմնականում քրդաբնակ խմբ․) ներդրում կատարելու անհրաժեշտության մասին։
Իսկ արդեն կատարված ներդրումների ծավալին անդրադառնալիս՝ նշել, որ դրանք կազմում են շուրջ 120 մլրդ դոլար, որոնց շնորհիվ Թուրքիայում զբոսաշրջիկներին ընդունելու համար կառուցվել է ավելի քան 20․000 հաստատություն և ստեղծվել 2մլն ու ավելի աշխատատեղ։
TTYD-ի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ 2023-2025 թթ-ին տուրիզմից սպասվող եկամուտները հասնելու են 56-65 մլրդ դոլարի, 2026-ի համար նշել, որ սպասվում է 71 մլրդ դոլարի, իսկ առաջիկա 10 տարվա ընթացքում՝ մինչև 135 մլրդ դոլարի եկամտաբերություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։
Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |