Տնտեսական15:45, 28 Նոյեմբեր 2023
Թուրքիան և Հունաստանը ցամաքային փոխադրումների համատեղ հանձնաժողովի նիստ են գումարել

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ նոյեմբերի 23-24-ը Իզմիրում կայացել է Թուրքիա - Հունաստան ցամաքային փոխադրումների համատեղ հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև ուղևորափոխադրումներին և բեռնափոխադրումներին առնչվող հարցեր։
Թուրքական և հունական պատվիրակությունները գլխավորում են այդ երկրների տրանսպորտային ծառայությունների պետեր Մուրաթ Բաշթորը և Գեորգիոս Պացիավոսը։
Նիստի ընթացքում որոշում է կայացվել երկու երկրների փոխադրումներ իրականացնող ասոցացիաների միջև ապահովել փոխադարձ համակարգում և քննարկել համագործակցության հնարավարությունները։ Ինչպես նաև քննարկվել են ուղևորափոխադրումների մանրամասները։ Նշվում է, որ համաճարակով պայմանավորված ուղևորափոխադրումների դադարեցումը վերջին երկու տարում վերադարձել է նախկին հուն։
Կողմերը մտքեր են փոխանակել բյուրոկրատական գործընթացների հեշտացման և ուղևորափոխադրումների թույտվությամբ բիզնես գործընթացների արագացման շուրջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։
Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |