Հասարակական15:42, 27 Նոյեմբեր 2023
Էրդողան․ Թուրքիայի 100-ամյակը կանանց դարն է լինելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ իրենց պետության հիմնական քաղաքականությունը դարձրել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը և պնդել, թե որոշները փորձում են ստվերել և մոռացության մատնել կանանց համար իրենց կատարած ծառայությունները։
Այս թեմային Էրդողանն անդրադարձել է Հալիչի համալսարանում անցկացված «Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան» նվիրված միջոցառման ժամանակ։
Էրդողանը նշել է, որ իրենք 4 միլիոնից ավելի մարդկանց, այդ թվում՝ պետպաշտոնյաների և քաղաքացիների համար կազմակերպած դասընթացներով և սեմինարներով ստեղծել են «Զրո հանդուրժողականություն՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»։ Նրա պնդմամբ՝ իրենց աշխատանքն անդադար շարունակվում է հանուն բռնությունից զերծ «Թուրքիայի դարաշրջանի» համար։
Միջանկյալ նշենք, որ Էրդողանն այս տարի վերընտրվելուց հետո երդմնակալության արարողության ժամանակ ազդարարել էր Թուրքիայի «նոր դարաշրջանի» մեկնարկը։ Այս հայեցակարգով էրդողանական Թուրքիան փորձում է տարբերվել քեմալական Թուրքիայից և նպատակ ունի շրջադարձային փոփոխություններ կատարել, ստեղծել առաջնահերթություններ, այդ թվում՝ գնալ սահմանադրական բեկումնային փոփոխությունների և հասնել իսլամի գերակայությանը։
Էրդողանը հայտնել է, որ իր քաղաքական գործունեության տարբեր փուլերում ստացել է կանանց աջակցությունն ու օրհնանքը, այնուհետև նշել․ «Ինչ պայքար էլ որ ձեռնարկել ենք ի շահ մեր երկրի ու ազգի, մենք միշտ ստացել ենք կանանց աջակցությունը։ Ձեր՝ կանանց աջակցությամբ, մենք հետ մղեցինք մեր կյանքին սպառնացող դավաճանական հարձակումները»։
Անդրադառնալով իր և իր քաղաքական թիմի համար սինդրոմ դարձած ներքաղաքական ճգնաժամերից 2015-ի հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձին՝ ընդգծել է այն հաղթահարելու հարցում կանանց ունեցած դերը։
«Ինչպես գիտեք, կանայք եղել են առաջնագծում, ովքեր իրենց կյանքի գնով դիմադրել են հեղաշրջման կազմակերպիչներին, ովքեր մարտահրավեր են նետել տանկերին, ինքնաթիռներին և մահաբեր զենքերին հուլիսի 15-ի զազրելի հեղաշրջման փորձի ժամանակ։ Բացի այդ, կրկին կանայք էին, որ թուրքական ժողովրդավարությունը դուրս բերեցին փետրվարի 28-ի խավարից (ռազմական միջամտություն-խմբ․)։ Հիմա էլ նրանք 2023 թվականի նպատակները և «Թուրքիայի դարաշրջանն» են դուրս բերում խավարից:
Հարկ է նշել, որ մինչ Թուրքիայի նախագահը խոսում է կանանց իրավունքների, նրանց դերի կարևորության, ինչպես նաև թուրքական «ժողովրդավարության» մասին, այդ երկրում օրեցօր ավելանում են կանանց իրավունքների ոտնահարման, նրանց նկատմամբ ֆիզիկական ու սեռական բռնության և սպանության դեպքերը։ Որպես ապացույց կարելի է նշել այն փաստը, որ վերջին 10 ամսում ոչ պաշտոնական տվյալներով Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել է 350 կին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։

Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել 26 նահանգում, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 2012 մարդ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |