Քաղաքական16:27, 23 Նոյեմբեր 2023
Անկարայում հանդիպել են Բրիտանիայի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները
Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի ու Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար Գրենթ Շափսի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-բրիտանական ռազմական համագործակցության հարցեր։
Հանդիպումը կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքում։ Քննարկվել է նաև Թուրքիայի կողմից «Eurofighter Typhoon» կործանիչների գնման հարցը՝ որպես միջանկյալ լուծում, եթե ԱՄՆ-ն հրաժարվի ամերիկյան F-16 կործանիչներ տրամադրել։
Իսկ թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գերմանիան խոչընդոտելու է Թուրքիայի կողմից «Eurofighter Typhoon» կործանիչների գնմանը:
Նոյեմբերի 16-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել էր Թուրքիան 40 միավոր նոր կործանիչների գնելու մտադրության ունի՝ նշելով, որ բացի Գերմանիայից, արտադրող մյուս կողմերը արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը:
Նշենք, որ «Eurofighter Typhoon» ռազմական ինքնաթիռները արդյունք են բրիտանական, իսպանական և գերմանական համատեղ արտադրության։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններին, ահաբեկչության դեմ համատեղ պայքարին և արտատարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Իսրայելական մամուլն անդրադարձել է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտրաշրջանառության դադարեցման մասին ընդունված որոշման հետևանքներին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահը շտապ նախագահական նստավայր է կանչել MİT ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Միթաթ Չելիքփալան կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Ալի Յերլիքայան սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում հասունացող տրամադրություններին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |