Իրավական11:30, 22 Նոյեմբեր 2023
Դիարբեքիրի փաստաբանների պալատը Նեթանյահույի դեմ քրեական գործ է հարուցել

Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Դիարբեքիրի նահանգի փաստաբանների պալատը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ Միջազգային քրեական դատարանում գործ է հարուցել:
Գործը հարուցվել է Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող «ցեղասպանության», «պատերազմական հանցագործության» և «մարդկության դեմ մեղք գործելու» հիմքերով:
Վերոհիշյալ մեղադրանքները հիմնվում են «Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի» 6, 7 և 8-րդ կետերի վրա:
Պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բացի Նեթանյահուից, քրեական գործը վերաբերում է նաև այն մարդկանց, ովքեր գործի շրջանակներում մեղավոր կհամարվեն և նրանց մեղավորությունը կապացուցվի:
Նրանք պահանջել են պատշաճ հետաքննություն իրականացնելուց հետո մեղավորների նկատմամբ կոպիտ պատժամիջոցներ կիրառել:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սրվել և վերածվել էր ռազմական լայնամասշտաբ բախումների հոկտեմբերի 7-ից և շարունակվում է մինչև այսօր:
Թուրքիան բախումների առաջին իսկ օրերից հայտարարել և քննադատել է այն, որ Իսրայելը թիրախավորում է խաղաղ բնակչությանը: Նման հռետորաբանությունն այնքան մեծ է եղել, որ արևմտյան մամուլը Թուրքիային, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, մեղադրել է հակասեմականության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։

«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։

Ձերբակալվածները նշել են, որ եթե մեքենայում հնչեր «Որքան երջանիկ եմ, որ թուրք եմ» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։
Մանրամասները ներկայացնում է «Hürriyet» թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվին:
Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։
Մուհամմեդ Բաքը Քալիբաֆն ու Նուման Քուրթուլմուշը հանդիպել են Ժնևում կայացած «Աշխարհի խորհրդարանների ղեկավարների 6-րդ գագաթնաժողովի» շրջանակներում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |