Հասարակական10:32, 21 Նոյեմբեր 2023
Դինքի մարդասպանը նորից կարող է հայտնվել անազատության մեջ

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի դեմ նոր մեղադրանք է առաջադրվել:
Մասնավորապես մեղադրականում նշվում է, որ Սամասթը սպանություն գործելիս եղել է 17 տարեկան և չնայած այն բանին, որ չի եղել Թուրքիայում ահաբեկչական համարվող FETÖ-ի (գյուլենական շարժ) անդամ, դրա անունից է կատարել հանցագործությունը:
Ըստ այդմ՝ Ստամբուլի գլխավոր դատախազությունը այս հիմքով պահանջում է Սամասթին դատապարտել ևս 7-12 տարի ազատազրկման:
Նշենք, որ 2007-ի hունվարի 19-ին Ստամբուլում Դինքի ոճրագործության մեջ մեղադրվող, մարդասպան Սամասթը բանտում դրսևորած «լավ պահվածքի» համար ազատ է արձակվել նոյեմբերի 16-ին, ինչն առաջ էր բերել հանրության և թուրքիայում գործող մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների վրդովմունքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

THY-ն Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է և շարունակում է ամրապնդել իր դիրքը միջազգային ավիացիոն շուկայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |