Ռազմական17:27, 15 Նոյեմբեր 2023
ԱՄԷ-ն Թուրքիայից կգնի հարվածային բայրաքթարներ

Միացյալ Արաբական Էմիրությունները (ԱՄԷ) հայտնել են թուրքական «Baykar» ռազմարդյունաբերական ընկերության «Bayraktar TB3» հարավածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) գնելու մտադրության մասին:
Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱՄԷ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության ոլորտում:
Նշվում է, որ ավելի վաղ հիշյալ ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով էմիրատական «Edge Group» ռազմարդյունաբերական ընկերության ղեկավարը հայտարարել էր Թուրքիայում «MALATH» անունով ընկերություն հիմնելու մասին:
Հիշեցնենք, որ նախկինում ԱՄԷ-ն ձեռք էր բերել թուրքական արտադրության «Bayraktar TB2» ԱԹՍ-ներ: Գնված խմբաքանակի արժեքի մասին տեղեկություններ սակայն այդպես էլ չէին տրամադրվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Հանդիպումը կայացել է «մեկ Լիբիա, մեկ բանակ» կարգախոսի ներքո իրականացվող համատեղ աշխատանքների շրջանակներում։

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |