Քաղաքական11:28, 10 Նոյեմբեր 2023
Էրդողան․ «Ոչ մի ուժ չի կարող խանգարել Թուրքիայի վերելքին և մեր ազգին՝ հասնելու իր դարավոր նպատակներին»

Նոյեմբերի 10-ին լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 85-րդ տարելիցը:
Այդ նպատակով, ինչպես ամեն տարի, 2023-ին ևս Աթաթուրքի հիշատակին նվիրված պետական միջոցառում է կազմակերպվել Թուրքիայում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ քայլերթ է իրականացվել դեպի մայրքաղաքաք Անկարայում գտնվող Աթաթուրքի դամբարան (Anıtkabir):
Քայլերթի մասնակիցների թվում են եղել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը, նախագահականի անդամներ, երկրում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուցակցության (ԺՀԿ-CHP) նորընտիր նախագահ Օզգյուր Օզելը, «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցություն նախագահ Դևլեթ Բահչելին, «Լավ» կուսակցության (İYİ) նախագահ Մերալ Աքշեները, բարձրագույն դատական ատյանների ղեկավար անձնակազմը, Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը և մի շարք այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ու անհատներ:
Էրդողանը Anıtkabir-ում առկա գրանցումների հատուկ մատյանում գրել է.
«Ոչ մի ուժ չի կարող խանգարել Թուրքիայի վերելքին, թուրքական դարի կերտմանը և մեր ազգին՝ հասնելու իր դարավոր նպատակներին։ Թո՛ղ Ձեր հոգին Հանգչի խաղաղությամբ»:
Ի նշան հարգանքի Թուրքիայում հանրապետության դրոշները կիսով չափ իջեցվել են:
Նշենք, որ հիշատակի արարողություն է իրականացվել նաև Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) ներկայացուցչությունում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |