Տնտեսական14:25, 09 Նոյեմբեր 2023
Քննարկվել է Իրաք-Թուրքիա նավթամուղի վերագործարկման հարցը

Իրաքի կառավարություն ներկայացուցիչները նոյեմբերի 8-ին հանդիպել են Իրաքյան Քուրդիստանի նավթային արդյունաբերության միության (APIKUR) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Իրաքից Թուրքիա ձգվող նավթամուղի վերագործարկման հարցը:
Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալությունը, հանդիպումը տեղի է ունեցել Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) Դուբայ քաղաքում:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Իրաքի նավթարդյունաբերությամբ զբաղվող «SOMO» և Դուբայում գտնվող «North Oil» ընկերությունները:
Այն նավթամուղի գործարկման դադարեցումից հետո դրա վերագործարկման նպատակով տեղի ունեցող առաջին հանդիպումն է:
Նշենք, որ մարտին արբիտրաժային վճռից հետո Թուրքիան դադարեցրել էր հիշյալ նավթամուղի գործարկումը:
Մասնավորապես Միջազգային առևտրային պալատի (ICC) որոշման համաձայն՝ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից 2014-ից 2018-ը Թուրքիա անխոչընդոտ նավթի արդյունահանման պատճառով Թուրքիան Իրաքի կառավարությանը պարտավորվել էր 1.5 մլրդ դոլար փոխահատուցում վճարել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |