• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Մայիս, 2025
Կիրակի 05:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:02, 08 Նոյեմբեր 2023

Թուրքիայի Խորհրդանանի նախագահը Նեթանյահույին համեմատել է Հիտլերի հետ

Թուրքիայի Խորհրդանանի նախագահը Նեթանյահույին համեմատել է Հիտլերի հետ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել «Հուլիսի 15-ի Ժողովրդավարության Հրապարակ»-ում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Օրդու նահանգի մի շարք շրջաններում նորակառույցների բացմանը: 

Քուրթուլմուշը նախ իր գոհունակությունն է հայտնել նահանգապետարանի բոլոր աշխատակիցների կատարված աշխատանքների համար, ապա անդրադարձել Թուրքիայի Հանրապետության 1-ին 100-ամյակին և արդեն 2-րդ 100-ամյակի ընթացքում կատարվելիք քայլերին: 

«Մենք բազմաթիվ դժվարությունների միջով անցանք հանրապետության 1-ին հարյուրամյակին: Հիմա մեր հանրապետության 2-րդ դարում ենք: Երկրորդ հարյուրամյակում մեր առջև նոր նպատակներ ենք դնելու»,- ասել է նա:

Քութուլմուշը խոսել է նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակից՝ տեղի ունեցողը անվանելով կոտորած, որն իրականացվում է Իսրայելի կողմից: 

«Այսուհետ, այդ կոտորածին աջակցող բոլոր ընկերությունների ապրանքները չենք գնելու և չենք թողնելու, որ գնեն»,-հավելել է նա:

Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանի նախագահը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույին համեմատել է Գերմանիայի
 Ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի հետ:

««Մենք աշխարհը կառավարելու ենք մինչև դատաստան» կարծողները Հիտլերի պես ընդմիշտ վերանալու են: Նեթանյահուն էլ, այդ բռնակալներն էլ ընդմիշտ վերանալու են»,-ասել է Քուրթուլմուշը: 

Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումների (հոկտեմբերի 7-ից ի վեր) արդյունքում սպանվել է ավելի քան 10.000 պաղեստինցի: 

Աղբյուր`    trthaber/com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»
15:51, 08 մայ
Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան
13:55, 08 մայ
Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին
11:20, 08 մայ
Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}