• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Հունիս, 2025
Շաբաթ 18:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:35, 31 Հոկտեմբեր 2023

Ամասիայի վերջին հայը․ Ռաֆայել Ալթընյան

Ամասիայի վերջին հայը․ Ռաֆայել Ալթընյան

Ռաֆայել Ալթընյանը (Ֆարուք Ալթընօղլուն) Ամասիայում բնակվող վերջին  հայն է։ Նա ծնվել և մեծացել է Ամասիայում և աշխատում է որպես կոշկակար։ Ամուսնացած է, կինը մուսուլման է  ու թեև ասում է, որ հոգով հայ է, բայց երբեք չի կարողացել ազատ ասել, որ հայ է։  Այս մասին գրում է թուրքական ընդդիմադիր «Artı Gerçek» պարբերականը։

Նշենք, որ Ռաֆայել Ալթընյանը Թուրքիայում հայտնի հայ ձախակողմյան գործիչ, հեղափոխական Կարպիս Ալթընյանի (Գարբիս Ալթինօղլու) եղբայրն է։ 

Ալթընյանի խոսքով, Ամասիան իր հայրենիքն է ու ինքն էլ այդ հողի մարդը։

«Դպրոցական ընկերներս գիտեին, որ ես հայ եմ, երբ ուզում էի բռնել թուրքական դրոշը նրանք չթողեցին։ Կարծում եմ չեն թողել, քանի որ հայ եմ, ես դա զգում էի։ Ես հայրենասեր եմ, իմ հայրենիքը ավելի շատ եմ սիրում, քանի իմ կյանքը, սա էլ է իմ հայրենիքը, ես էլ եմ այս հողի մարդ, այս հողի տանուտերը։ Պապիս նախնիների պատմությունը սկիզբ է առնում 1500-ականներից»,-նշել է նա։

Նախակրթարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ստամբուլի Սուրբ Խաչ Դպրեվանքի գիշերօթիկ դպրոցում, սակայն մինինգիտ և տուբերկուլյոզ հիվանդության պատճառով դադարեցրել է ուսումը և վերադարձել Ամասիա։ Նա ու Հրանտ Դինքը  դպրոցական ընկերներ են եղել։ Ալթնյանը իր հուշերում Դինքին այպես է հիշում․ «Հրանտը բարձրահասակ, գանգուր մազերով ընկեր էր։ Ես նրա հասակակիցն եմ, բայց նրա մասին շատ բան չեմ հիշում։ Դպրողում Թուրքիայի տարբեր շրջաններից  կային հայեր՝ Հայկոն էր, Ամասիայից Օհաննես Չըրողլուն էր, Հրանտ Դինքն էր»։

Հիշատակելով մեկ այլ դեպք արդեն ծառայության տարիներից, նա պատմում է, որ զինվորական ծառայությունն անց է կացրել Սարիղամիշում, որտեղ սերժանտը բահով ծեծել է իրեն և ինչպես նա է նշում․ «Ես զգացի, որ նա դա դիտմամբ արեց, որովհետև ես հայ էի»։

Ալթընյանին վշտացրել է քաղաքապետարանի կողմից իրենց տան քանդումը, որտեղ ինքը ծնվել և մեծացել է, իսկ ամենաշատը տխրություն է պատճառել հայկական գերազմանատան վրա կրոնական ավագ դպրոցի կառուցումը։ «Ես չկարողացա նույնիսկ պապիս գերեզմանը պաշտպանել։ Լավ հիշում եմ, հայոց տոնին խմբերով գնում էինք Իմամ Հաթիփ դպրոցի կառուցման վայրը։ Ինձ ոչ ոք չի զանգել և հարցրել այս մասին։ Ստիպված էի մորս թաղել թուրքական գերեզմանոցում ու եթե հնարավորություն տրվեր ես կթաղեի հայկական գերեզմանոցում»։

«Երբ իմանում են, որ հայ եմ շատերը հեռանում են ինձնից և իմ միակ ցանկությունն այն է, որ կարողանամ ազատ բարձրաձայնել իմ ինքնության մասին։ Երբ հարցնում են, թե որտեղից եմ, միշտ խուսափողական պատասխաններ եմ տալիս, չեմ ուզում բոլորին պատմել իմ ազգության մասին, որովհետև ոմանց դա կարող է դուր չգալ։ Ես չեմ ընտրել հայ լինելը, բայց հպարտ եմ որ այդպիսինն եմ»,- նշում է Ալթընյանը։

«Կցանկանայի ապրել այնպիսի  կյանքով, որտեղ ազատ կարտահայտեմ իմ ինքնությունը։ Գուցե հայ եմ, բայց ես Թուրքիայի քաղաքացի եմ, այս հողի մարդ եմ և մարդ պետք է մնա այնպիսին ինչպիսին կա իր հիմքում և ազատ արտահայտի իր ինքնությունը ու այն չպետք է թաքցնի, պետք է ազատ ապրի»,-ասում է Ալթընյանը։

Ի հավելում խոսքերի, Ալթընյանը ասում է․ «Ես խաղաղության, ժողովրդավարության և ազատության կողմնակից եմ։ Ինձ բոլորը պետք է ընդունեն այնպիսին, ինչպիսին կամ, ոչ թե օտարեն կամ թշնամաբար վարվեն։ Ես ուզում եմ, որ այս հասարակության բոլոր մարդիկ ունենան նույն իրավունքները, ոչ մեկի իրավունքները չոտնահարվեն, և բոլորն ապրեն մարդավայել։ Ես այս երկրի իսկական քաղաքացին եմ։ Ես չեմ ուզում ինձ օտար զգալ իմ երկրում։ Ինձ շրջապատող մարդկանցից շատերն ինձ ասում են՝ «դու ներգաղթյալ ես», ծիծաղում եմ ու անցնում: Ես Ամասիայի իսկական զավակն եմ, բայց իմ ներսում ապրում եմ ներգաղթյալ կյանքով։ Ես բոլորին ընդունում էի այնպիսին, ինչպիսին նրանք էին և ոչ մեկի նկատմամբ խտրականություն չէի դնում։ Սակայն ինձ չի ցուցաբերվում այն ​​հարգանքն ու հանդուրժողականությունը, որ ես ցուցաբերում եմ այս հասարակության նկատմամբ։ Շատերը երես թեքեցին ինձնից, երբ իմացան, որ հայ եմ»։

 

Աղբյուր`    artigercek.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլի օդանավակայանն  Եվրոպայում ամենածանրաբեռնվածն է
14:27, 20 հուն
Ստամբուլի օդանավակայանն Եվրոպայում ամենածանրաբեռնվածն է

Հունիսի 9-ից 15-ը ընկած ժամանակահատվածում միջինում օրական իրականացվել է 1591 չվերթ։

2024թ․ Թուրքիան ընդունել է 62․2 մլն զբոսաշրջիկ
19:05, 17 հուն
2024թ․ Թուրքիան ընդունել է 62․2 մլն զբոսաշրջիկ

Զբոսաշրջիկներից ստացված եկամուտը կազմել է 60 մլրդ 497 մլն դոլար:

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
15:18, 17 հուն
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Փաշինյանը Թուրքիայում է. Ո՞վ է դիմավորել նրան (Տեսանյութ)
Փաշինյանը Թուրքիայում է. Ո՞վ է դիմավորել նրան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական  շփումները
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական շփումները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու երկխոսության գործընթացը և տարածաշրջանին վերաբերող ընթացիկ զարգացումները։

Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան
Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան

Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Վարչապետ Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնել Միրզոյանն ու Ռուբինյանը
Վարչապետ Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնել Միրզոյանն ու Ռուբինյանը

Հայաստանի վարչապետը Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ։

Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»
Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»

Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}