Քաղաքական15:27, 30 Հոկտեմբեր 2023
Էրդողան. «Ոչ մեկի ձեռքերը չեն կարող հասնել Գազային»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության օրվա տոնակատարության շրջանակներում ուղերձներ է հղել։ Էրդողանի խոսքերը լայն հնչեղություն են ստացել համաշխարհային լրատվամիջոցներում։
Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Էրդողանն ասել է. «Բալկաններից մինչ Կովկաս, Ասիայից մինչ Աֆրիկա, Թուրքեստանից մինչ Պաղեստին, որտեղ կա աչքն արցունքոտ ճնշված, տուժած և կարիքավոր որևէ մեկը, նրանց օգնության հասնողը, ձեռքից բռնելով վեր հանողը, հոգսը թեթևացնողը Թուրքիան է, այս ազգն է։ Մենք մեր այդ վարվելակերպն ավելի վաղ ցույց ենք տվել Կորեայում, Կիպրոսում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Եմենում, իսկ ամենավերջում էլ՝ Ղարաբաղում։ Այսօր էլ միևնույն խելամիտ դիրքորոշումն ենք դրսևորում Պաղեստինի և Գազայի համար, որոնց մասին Ղազին (Մուստաֆա Քեմալը - խմբ.) ասել էր՝ «որևէ մեկը չի կարող ձեռք տալ»։ Երեկ անցկացված Պաղեստինի մեծ հանրահավաքն էլ դրա մի մասն էր»։
Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է Էրդողանի այս ելույթին։ Մասնավորապես «CNN»-ի հունական ծառայությունը Թուրքիայի նախագահի ելույթը ներկայացրել է «Էրդողանը Հանրապետության տոնին. Ոչ մեկի ձեռքերը չի կարող հասնել Գազայի հատվածին» վերտառությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Eurostat-ի տվյալներով՝ միայն մարտին Թուրքիան 10.2 մլրդ եվրոյի ապրանք է ներկրել ԵՄ անդամ երկրներից:

Երկու երկրների առաջնորդների հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Զգուշավոր ենք, համբերատար, սակայն միևնույն ժամանակ լավատես»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական «Nefes» թերթի տեղեկացմամ՝ Թուրքիայի բանտերում այժմ կա 403.060 կալանավոր:
Թուրքիայի արտգործնախարարն Անթալիայում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշոնական հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Թուրքիան ամենաթանկ երկիրն է համարվել սննդամթերքի գնաճի ցուցանիշով։
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին անդրադարձել է Եվրահանձնաժողովի Կիպրոսի հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշմանը:
Մայիսի 10-ից 14-ն անցկացված սոցհարցման արդյունքներով՝ ԱԶԿ-ն առաջ է անցել գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությունից»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |