Քաղաքական08:43, 15 Մայիս 2025
Թուրքիայի ԱԳՆ. ԵՄ-ն կորցրել է իր անկողմնակալությունը Կիպրոսի հարցում

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին անդրադարձել է Եվրահանձնաժողովի Կիպրոսի հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշմանը:
Քեչելին նշել է, որ որոշումը դիտարկում են որպես ԵՄ-ի ներքին խնդիր:
Նրա խոսքով՝ չնայած ԵՄ-ն 2004-ին ՄԱԿ-ի համապարփակ լուծման պլանը մերժել էր, այնուամենայնիվ «Կիպորսի հունական կողմին» ԵՄ անդամակցություն շնորհելով, Կիպրոսի խնդրում վերացրել է իր անկողմնակալությունը:
«Մենք նկատում ենք, որ ԵՄ-ի կողմնակալ մոտեցումը, որը բացառապես պաշտպանում էր Կիպրոսի հույն կողմի դիրքորոշումն ու պնդումները Կիպրոսի հարցի վերաբերյալ, վերջերս ավելի է ուժեղացել»։
Բացի այդ, արտգործնախարարության խոսնակն ընդգծել է, որ իրենք ակնկալում են, թե այդ պաշտոնյան հույներին կօգնի հասկանալ, որ ապագայում հնարավոր ցանկացած նոր բանակցային գործընթաց այլևս չի ընթանա երկու համայնքների, այլև պետությունների միջև՝ ինքնիշխան հավասարությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |