Տնտեսական14:32, 27 Հոկտեմբեր 2023
Գերմանացի նախարար․ «Թուրքիայի և Գերմանիայի միջև առևտրի ծավալները ռեկորդային են»

Գերմանիայի կանցլերի տեղակալ և տնտեսության ու կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերություններն ավանդաբար ուժեղ են, իսկ առևտրի ծավալները ռեկորդային և հավելել , որ Թուրքիայում ավելի քան 100 տարի գործում են որոշ գերմանական ընկերություններ։
Հաբեքը մասնավորապես նշել է, որ թուրք նախարարի հետ քննարկել են այն հարցը, թե ինչպես բարելավել Թուրքիայի և ԵՄ-ի միջև գործող մաքսային միության աշխատանքը հատկապես այն դեպքում, երբ դեռևս այն լավ չի գործում և երկրոր՝ ինչպես կարող են այն զարգացնել։
Միևնույն ժամանակ նախարարը անդրադարձել է կանաչ տեխնոլոգիաների և էներգիայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև նշել, որ որոշ ռեսուրսներ կարող են օգտագործվել այնսպիսի ոլորտներում, ինչպիսին է էներգիայի փոխակերպումը։ Գերմանացի նախարարի խոսքով՝ պատվիրակության մեծ մասը մասնագիտացված է այդ ոլորտում։
Նրա կարծիքով՝ այս նախագծերի և տնտեսական առևտրային հարաբերությունների ինտենսիվացմանն ուղղված կոնկրետ մոտեցումներն այս շրջանում ավելի քան երբևէ հրատապ են։
«Անմիջապես Թուրքիայի և Գերմանիայի շուրջ պատերազմ է ընթանում։ Մենք պետք է մեր ջանքերը ներդնենք՝ ավելի շատ խոսելով և հարաբերություններն ինտենսիվացնելով։ Դրա համար պետք է աշխատենք»,-ասել է Հաբեքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |