• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Մայիս, 2025
Ուրբաթ 06:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:49, 26 Հոկտեմբեր 2023

ԱՄՆ կոնգրեսականները Թուրքիայից պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի դեմ

ԱՄՆ կոնգրեսականները Թուրքիայից պահանջում են  անհապաղ քայլեր ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի դեմ

ԱՄՆ-ում մի խումբ կոնգրեսականներ հայտարարել են, որ Թուրքիան աջակցում է «ՀԱՄԱՍ» խմբավորմանը և դրա վերաբերյալ անցյալ շաբաթ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Իսկ այժմ էլ նամակ են ուղարկել պետքարտուղար Անտոնի Բլինքնեին։ Նշվում է, որ նամակը Բլիքնենին են ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի Հունաստանի հետ բարեկամության խմբի համանախագահներ Քրիս Պապպասը և Գուս Բիլիրակիսը։

Նամակում մասնավորապես նշվում է․ «ՀԱՄԱՍ խմբավորման գործողություններին աջակցելու գործում ունեցած դերի համար առաջարկում ենք վճռական քայլեր ձեռնարկել Թուրքիայի Հանրապետությանը պատասխանատվության ենթարկելու համար»։

«Թուրքիան ՀԱՄԱՍ-ին հնարավորություն տվեց դաժան ահաբեկչական գործողություններ իրականացնել Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հետ ունի քաղաքական, լոգիստիկ և ֆինանսական կապեր։ Ուստի մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը դիվանագիտական և ազգային անվտանգության միջոցներով խզել այդ կապերը։ Ցանկանում ենք, որ Թուրքիայից պահանջեք  անհապաղ և առանց վարանելու քայլեր ձեռնարկի ՀԱՄԱՍ-ի դեմ»,- նշում են կոնգրեսականները։

Նամակում կոնգրեսականները հիշատակել են նաև Էրդողանի խոսքերը՝ նշելով, որ նա  պաշտպանել է ՀԱՄԱՍ-ին՝ ասելով որ այն ահաբեկչական կազմակերպություն չէ։

Նշվում է, որ Անկարայի աջակցությունը ավելի է, քան զուտ հռետորաբանությունը։ Եվ քննադատվում է, այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն բավականաչափ ուշադրություն չի դարձնում այդ հարցին։ Ներկայացվում է, որ նախագահ Էրդողանը ավելին քան մեկ տասնամյակ Թուրքիան դարձրել է ՀԱՄԱՍ-ի ապաստարան և փորձագետները Թուրքիան համարում են ՀԱՄԱՍ-ի երկրորդ ամենամեծ բազան Գազայից հետո։ Ինչպես նաև նշվում է, որ 2012-ից Թուրքիան Ստամբուլում հյուրընկալել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևին։

Նամակում ԱՄՆ պետքարտուղարությունից պահանջվում է Թուրքիային  ներկայացնել հետևյալ 6 պահանջները։

1․ ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես հռչակել ահաբեկչական կազմակերպություն։

2․ Փակել Թուրքիայում գործող ՀԱՄԱՍ-ի բոլոր մասնաճյուղերը, այդ թվում ՝Ստամբուլինը։

3․ Թուրքիայում գտնվող ՀԱՄԱՍ-ի բոլոր պաշտոնյաններին զրկել Թուրքիայի քաղաքացիությունից և բռնագրավել անձնագրերը։

4․ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներին արտաքսել Թուրքիայից և արգելել կրկին մուտք գործել։

5․ Հետաքննել, թե արդյոք թուրքական բանկերը ներգրավված են ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման մեջ և արդյունքների մասին զեկուցել ԱՄՆ պետդեպարտամենտին և պատժամիջոցներ կիրառել նման ֆինանսավորման մեջ ներգրավված բանկերի դեմ։

6․ Հետաքննել, թե արդյոք թուրք պաշտոնյաները ներգրավված են եղել ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակման մեջ, և դրա արդյունքների մասին զեկուցել ԱՄՆ պետդեպարտամենտին:

Աղբյուր`    sozcu.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»
15:51, 08 մայ
Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան
13:55, 08 մայ
Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին
11:20, 08 մայ
Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի ամենահարուստ կինը և տղամարդը
Թուրքիայի ամենահարուստ կինը և տղամարդը

«Forbes Türkiye» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի ամենահարուստ 100 մարդկանց ցանկը։

Global Firepower. Թուրքիան աշխարհի 9-րդ ամենաուժեղ բանակն ունի
Global Firepower. Թուրքիան աշխարհի 9-րդ ամենաուժեղ բանակն ունի

Ամերկյան ընկերությունը հրապարակել է 2025-ին աշխարհում ամենաուժեղ բանակն ունեցող պետությունների ցանկը:

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետի հետ
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետի հետ

Օրակարգում է եղել Պակիստանի և Հնդկաստանի միջև մեկնարկած ռազմական բախումը:

Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա
Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա

Հայտարարության մեջ կողմերին կոչ է արվել գործել ողջամիտ և խուսափել միակողմանի գործողություններից։

Քննարկվել է Թուրքիա-Վրաստան առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր
Քննարկվել է Թուրքիա-Վրաստան առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

Թուրքիայի Ռիզե նահանգի փոխնահանգապետն ընդունել է Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի և Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի պատվիրակությանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}