Տնտեսական12:42, 20 Հոկտեմբեր 2023
Թուրքիայից ավտոմոբիլային արտադրանքը ամենաշատն արտահանվում է Գերմանիա

Թուրքիայի Ուլուդաղ նահանգի ավտոմոբիլային արտադրանք արտահանողների միությունը տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ Թուրքիայում 2023-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ավտոմոբիլային արտադրանքի արտահանումը աճել է 10%-ով՝ կազմելով 10․6 մլրդ դոլար։ Ընդհանուր առմամբ նշվում է, որ ավտոմոբիլային արտադրանքի արտահանումը կազմում է 25 մլրդ 618 մլն դոլար։
Նշվում է նաև, որ հունվար-սեպտեմբեր ամսիներին արտահանումներ են իրականացվել 200-ից ավելի երկրներ, ազատ գոտիներ և ինքնավար մարզեր։
Համաձայն հրապարակված տվյալների՝ Թուրքիայի ավտոմոբիլային արտադրանքի արտահանման ամենախոշորածավալ ուղղությունը Գերմանիան է։ Թուրքիայից այդ երկիր կատարված արտահանումն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9․97%-ով և կազմել 2 մլրդ 472 մլն դոլար։
Ավտոմոբիլային արդյունաբերության արտահանման ծավալները դեպի Ռուսաստան աճել են 64․41%-ով և կազմում են 700 մլն, Իտալիա արտահանումը աճել է 12․71%-ով և կազմում է շուրջ 666 մլն դոլար, իսկ դեպի Ֆրանսիա՝ 17․67% աճով կազմել է 633 մլն դոլար։ Այս երկրներին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Լեհաստանը, Ռումինիան և Բելգիան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |