Ռազմական17:16, 19 Հոկտեմբեր 2023
Թուրքիան ևս 2 տարով պաշտոնապես երկարաձգեց Իրաք և Սիրիա զորքեր ուղարկելու ժամկետը

Թուրքիայի մեջլիսի որոշումը՝ Իրաք և Սիրիա զինվորներ ուղարկելու թույլտվության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու մասին, հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում (Resmi gazete)։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում ընդունվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հուշագիրը, որտեղ նշվում է, որ Իրաք և Սիրիա զորք ուղարկելու ժամկետը երկարաձգվում է ևս 2 տարով։
Ըստ հուշագրի՝ Թուրքիայի հարավային, ցամաքային սահմաններում ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերն ու սպառնալիքները շարունակում են աճել։ Նշվում է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս հարևան Իրաքի տարածքային ամբողջականությանը, ազգային միասնությանը և կայունության պահպանմանը։
Հուշագրում նշված է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման տարրերի՝ Իրաքում շարունակական գոյությունը, էթնիկ հիմքերով անջատողականության նախաձեռնությունները ուղիղ սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության, կայունության և Թուրքիայի անվտանգության համար։
Իսկ Սիրայի Թուրքիայի հետ հարող տարածքներում PKK-ի սիրիական թևը համարվող «Սիրիայի Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD), «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG) և մասնավորապես ԻՊ-ը շարունակում են գոյություն ունենալ և շարունակում են գործողությունները Թուրքիայի ազգային անվտանգության և բնակչության դեմ։
Բացի այդ ընդգծվում է, որ վերոնշյալ հուշագիրը կենսական նշանակություն ունի Թուրքիայի ազգային անվտանգության համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը մասնակցել է «Առաջիկա 50 տարիների հիմքերը դրվեցին», պողպատե գմբեթի մատակարարման, օբյեկտների բացման և Օղուլբեյի տեխնոլոգիական բազայի հիմնարկեքի արարողությանը։

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Կահիրեում՝ Թուրքական ռազմարդյունաբերական HAVELSAN և եգիպտական AOI ընկերությունների միջև:

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:
Նշենք, որ ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում էր կայացրել փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |