Տնտեսական16:51, 10 Հոկտեմբեր 2023
Ավստրիայի վարչապետ․ «Ցանկանում ենք ավելացնել Թուրքիա արտահանման ծավալները»
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած «Թուրքիա-Ավստրիա գործարար խորհրդի կլոր սեղան-ժողով»-ից առաջ մամուլի ասուլիս է անկցավել։
Դրան մասնակցել են Ավստրիայի վարչապետ Կառլ Նեհամմերը, Թուրքիայի արդյունաբերություն և տեխնոլոգիաների նախարար Մեդմեդ Ֆաթիհ Քաջըրը, Ավստրիայի աշխատանքի և տնտեութկան նախարար Մարթին Քոչերը, Թուրքիայի առևտրի փոխնախարար Սեզայի Ուչարմաքը, Արտաքին տնտեսական կապերի խորհրդի նախագահ Նայիլ Օլփաքը և մի շարք գործարարներ։
Ասուլիսի ընթացքում Նեհամմերը նախ շնորհավորել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, ապա անդրադարձել երկկողմ հարաբերություններին։
«Թուրքիան մեզ համար շատ կարևոր գործընկեր է։ Մենք ցանկանում ենք ավելացնել Թուրքիա արտահանման ծավալները։ Նախորդ տարի այդ ծավալն ավելացրել ենք 20 տոկոսով և այսօր խոսում ենք 4․6 մլրդ եվրոյից»։
Ապա հայտարարել է, որ Ավստրիան մտադիր է նաև Թուրքիայի հետ հարաբերությունները խորացնել այլ ոլորտներում։
«Մեր այստեղ լինելը ավստրիացի գործարարների համար շատ լավ մեսիջ է։ Հույս ունեմ, որ միասին մի շարք ծրագրեր ենք կյանքի կոչելու»։
Ապա հավելել, որ երկկողմ համագործակցությունից ինքն անձամբ գոհ է։ Խոսել է նաև Քոչերը, ով ժողովը համարել է լավ հնարավորություն երկու երկրների համագործակցության խորացման տեսանկյունից։
Իսկ անդրադառնալով վերջին տարիներին գլոբալ զարգացումներին և աշխարհում տիրող իրավիճակին, որոնք իրենց համար դժվարություններ են առաջացնում, ասել է․
«Միարժամանակ էլեկտրաէներգիայի գներն են աճում, մատակարարման շղթաներում ևս խնդիրներ կան։ Իհարկե, բոլոր նման պայմաններում պոտենցիալի օգտագործումը պայման է»։
Նա նաև հայտրարել է, որ երկու երկրները համագործակցում են էներգետիկայի, միկրոչիպերի և դեղորայքի արտադրման ոլորտներում ևս։
Ըստ Քոչերի՝ Թուրքիայում գործում է շուրջ 1500 ավստրիական ընկերություն, իսկ Ավստրիան Թուրքիայում ամենից շատ ներդրումներ իրականացրած երկրների տասնյակում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |