Քաղաքական17:42, 06 Հոկտեմբեր 2023
Թուրքիայի ԱԳՆ. «ԱԹՍ-ի դեպքը ոչ մի կերպ ազդեցություն չի ունեցել օպերացիայի վրա»

Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ի կողմից հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) իջեցման (վնասազերծման) վերաբերյալ՝ ինքնին հաստատելով դեպքի իրականությանը համապատասխանելը:
Հայտարարության մեջ նշվել է, որ ԱԹՍ-ի իջեցման դեպքը ոչ մի կերպ ազդեցություն չի ունեցել Սիրիայում իրականացվող գործողության և հայտնաբերված թիրախների ոչնչացման տեսանկյունից:
Բացի այդ կոչ է արվել Սիրիայում և Իրաքում գտնվող երրորդ կողմերին միջոցներ ձեռնարկել ոչ կոնֆլիկտային մեխանիզմի շրջանակներում:
«Առնչություն ունեցող կողմերի հետ ոչ կոնֆլկտային մեխանիզմի շրջանակներում անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկվեն»:
Ընդգծվել է նաև, որ Սիրիայում իրականացվող ռազմագործողությունները շարունակվելու են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Հասեքեի շրջանում Պենտագոնի կողմից թուրքական հարվածային ԱԹՍ էր իջեցվել:
Նույնը օրը երեկոյան ժամերին ԱՄՆ-ն դեպքը հաստատել էր Պենտագոնի խոսնակ գեներալ Փեթրիք Ռայդերի շուրթերով՝ որպես պատճառ նշելով ԱԹՍ-ի ամերիկացի զինվորներից 300 մ հեռավորության վրա իրականացրած հարձակումները, ինչն էլ ամերիկյան կողմը համարել է սպառնալիք իրենց անվտանգության համար:
Հոկտեմբերի 5-ի առավոտյան Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հարվածային ԱԹՍ-ներով հարձակումներ էր իրականացրել Սիրիայի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով տարբեր աղբյուրների համաձայն՝ Սիրիայում սպանվածների թիվը գերազանցում է 100-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Eurostat-ի տվյալներով՝ միայն մարտին Թուրքիան 10.2 մլրդ եվրոյի ապրանք է ներկրել ԵՄ անդամ երկրներից:

Երկու երկրների առաջնորդների հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Զգուշավոր ենք, համբերատար, սակայն միևնույն ժամանակ լավատես»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական «Nefes» թերթի տեղեկացմամ՝ Թուրքիայի բանտերում այժմ կա 403.060 կալանավոր:
Հնդկաստանի քաղաքական գործիչներից Մուրջի Պատելը հայտարարել էր, որ թույլ չեն տա որևէ թուրքական ընկերության գործունեություն Հնդկաստանում։
Թուրքիան ամենաթանկ երկիրն է համարվել սննդամթերքի գնաճի ցուցանիշով։
Թուրքական մամուլում ընդգծվում է, զինաթափվելու և ինքնալուծարվելու գործընթացն իրականացվելու է 5 փուլով։
Թուրքիայի նախագահ մասնակցելու է «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին»: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |