Ռազմական14:29, 06 Հոկտեմբեր 2023
«ASELSAN»-ն Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում սերտ համագործակցության մեջ է

Բաքվում շարունակվում է սեպտեմբերին մեկնարկած «Տիեզերագնացության 74-րդ միջազգային համագումարը», որը Թուրքիայի տիեզերագնացության գործակալության (IAC) հովանավորությամբ կազմակերպվել է Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի կողմից (IAF)։
Համագումարի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցում է նաև Թուրքիայում ռազմարդյունաբերական ամենախոշոր ընկերություններից մեկը համարվող «ASELSAN» ընկերությունը։
«ASELSAN»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մուստաֆա Յամանը լրագրողների հետ զրույցում, նշելով որ արդեն 25 տարի է ինչ Բաքվում հայտնի ընկերությունների հետ համագործակցում են, ասել է․
«Մենք ցանկանում ենք, որ եթե ինչ-որ բան Թուրքիայում օգտագործենք, դա օգտագործի նաև Ադրբեջանը։ Հատկապես Ադրբեջանում մեծապես օգտագործվում է այն համակագրերը, որոնք մենք ունենք հաղորդակցման, պաշտպանության և էլեկտրոնիկայի ոլորտներում»։
Յամանը նաև հավելել է, որ ընկերության կողմից արտադրված ռադիո և արբանյակային հաղորդակցման համակարգերը ևս լայնորեն կիրառվում են Ադրբեջանում։
«Մենք հստակեցնելով զինվորների անհրաժեշտությունները՝ կոնկրետ ոլորտում ապահովում ենք այն համակարգերը, որոնք նրանք օգտագործում են։ Այս համակարգերի շնորհիվ առանց ինչ-որ ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտության նրանք բաց տարածության մեջ միայն տակտիկական համակերգորվ կարողանում են ապահովել հաղորդակցությունն իրենց բոլոր ստորաբաժանումների միջև։ Դա անում ենք արբանյակային հաղորդակցման միջոցով»,-ասել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |