Տնտեսական12:24, 28 Սեպտեմբեր 2023
ԱՄՆ պատժամիջոցներ կկիրառի ևս 2 թուրքական ընկերության նկատմամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) որոշել է պատժամիջոցներ կիրառել թուրքական ընկերությունների նկատմամբ՝ պատճառաբանելով, որ նրանք խախտել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ ԱՄՆ ֆինանսների նախարարությանը կից Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) հայտարարել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն 5 երկրներից 5 ընկերությունների և 2 ֆիզիկական անձանց նկատմամբ, այդ թվում են նաև 2 թուրքական ընկերություններ այն պատճառաբանությամբ, որ նրանք նպաստել են իրանական անօդաչու թռչող սարքերի ծրագրին։
Պաժամիջոցներ են կիրառվել թուրքական հետևյալ ընկերությունների նկատմամբ՝ «Dal Enerji Madencilik Turizm Sanayi» և «Ticaret Anonim Şirketi ile Anka Port İç ve Dış Ticaret İnşaat Lojistik Sanayi Limited Şirketi»։
Պատժամիջոցների մասին սեպտմբերի 14-ին ընդունված մեկ այլ որոշմամբ Վաշինգտոնը որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել ավելի քան 150 ֆիզիկական անձի և բազմաթիվ երկրների ընկերությունների նկատմամբ՝ Չինաստանի, Հոնգ Կոնգի և Արաբական Միացյալ Էմիրությունների։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը հայտարարել է, որ 2025-ին տարեկան գնաճը կարող է կազմել 19-29 տոկոս:

Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:

Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը Սպիտակ տան ղեկավարին հրավիրել է Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |