Հասարակական12:18, 19 Սեպտեմբեր 2023
Ռուսների համար ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 1-ին տեղում է

Ռուսական «Страховой Дом ВСК» ապահովագրական ընկերության վերլուծաբանները հայտնում են, որ Թուրքիան դեռևս համարվում է ռուսների արձակուրդների համար ամենավտնագավոր ուղղղությունը։ Այդ երկրում 2023-ի ամռանը գրանցվել են ամենաշատ ապահովագրության դեպքերը։ Նշվում է, որ այս տարվա ամռանը արտերկիր մեկնող ռուսների ապահովագրական վճարումների հայտերի թիվը աճել է 14%-ով։
Վերլուծաբանների կարծիքով ռուս զբոսաշրջիկների համար ամենաշատ միջադեպերը (44%) գրանցվել են Թուրքիայում և ըստ այդմ" Թուրքիան զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների ցանկում հայտնվել է առաջին հորիզոնականում։ Երկրորդ տեղում Եգիպտոսն է՝ 33% ցուցանիշով, իսկ 3-րդ տեղում Աբխազիան է (7%)։ Ապահովագրական ընկերությունն ամենաքիչ դիմումները ստացել է Հայաստանից, Ադրբեջանից, Ուզբեկստանից, Բելառուսից և Արաբական Միացյալ Էմիրություններից։
Թուրքիայում միաջադեպեր գրանցվել են հատկապես Ալանիայում (34%), Քեմերում (24%), իսկ ռուսների համար ամենաապահով հանգստի վայրը նշվում է, որ Անթալիան է (5%-ից ցածր)։
Իսկ առողջապահության ապահովագրությամb գրանցված դեպքերի թվով առաջատարը Եգիպտոսն է, հիմանկանում դիմել են կոտրվածqների խնդրով։ Եգիպտոսին հաջորդում է Թուրքիան՝ միջատների խայթոցների, այրվածքների դեպքերի թվով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |