Տնտեսական10:33, 19 Սեպտեմբեր 2023
Չինական «Alibaba group»-ը Թուրքիայում 2 մլրդ դոլարի ներդրում է ծրագրում

Ինտեռնետային տիրությում վաճառք իրականացնող Չինական «Alibaba group» ընկերությունը առաջիկայում պլանավորում է խոշոր ներդրում կատարել Թուրքիայում:
Այդ մասին սեպտեմբերի 16-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է ընկերության նախագահ Մայքլ Էվանսը:
«Ապագայում պլանավորում ենք 2 մլրդ դոլար արժողությամբ ներդրում կատարել»:
Սակայն ներդրումների համար հստակ ժամանակահատված այդպես էլ չի նշվել:
Ըստ Էվանսի՝ «Alibaba group»-ը արդեն իսկ շուրջ 1.4 մլրդ դոլարի ներդրում է կատարել Թուրքիայում՝ ինտեռնետային տիրությում վաճառք իրականացնող թուրքական «Tredyol.com» կայքի միջոցով:
Նշենք, որ չինական ընկերությունը թուրքական «Tredyol» ընկերությունում ներդրումներ անելու որոշում էր կայացրել 2018-ին:
«Tredyol»-ի կողմից գործարար աշխարհի լուսաբանմամբ զբաղվող ամերիկյան «Bloomberg» թերթին փոխանցված տվյալների համաձայն՝ թուրքական ընկերության 76.1 տոկոսը պատկանում է «Alibaba group»-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |