Հասարակական10:13, 15 Սեպտեմբեր 2023
Ստամբուլում չեն թույլատրել Մեհսա Էմինեի հիշատակին նվիրված միջոցառում անցկացնել
Ստամբուլի նահանգապետարանը Բեյազիտի հրապարակում չի թույլատրել անցկացնել Իրանում ոստիկանների կողմից ձերբակալված, ավելի ուշ մահացած 22 տարեկան Մեհսա Էմինեի մահվան տարելիցին նվիրված արարողությունը:
Ավելի վաղ հիշյալ միջոցառումն իրականացնելու նպատակով թույլտվություն ստանալու համար Ստամբուլի նահանգապետարան էին դիմել Թուրքիայում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանում: 2022-ի Սեպտեմբերի 13-ին գլխաշոր կրելու կանոնները չպահպանելու հիմունքներով ոստիկանությունը ձերբակալել էր Էմինեին, ինչից հետո 22 տարեկան աղջիկն ընկել էր կոմայի մեջ:
Ոստիկանական բաժանմունքից հիվանդանոց տեղափոխվելուց մի քանի օր անց՝ սեպտեմբերի 16-ին, աղջիկը մահացել էր, ինչի հետևանքով Իրանում բազմահազարանոց ցույցեր էին սկսվել, որոնք էլ նորվեգական «İran Human Rights» հասարակական կազմակերպության տվյալների համաձայն՝ հանգեցրել էին 537 մարդու մահվան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |