Հասարակական15:46, 14 Սեպտեմբեր 2023
Վանա լճում ջրի մակարդակն օրեցօր նվազում է

Թուրքիայի տարածքում գտնվող և տեղի բնակիչների կողմից «ծով» կոչվող Վանա լճում ջրի մակարդակն օրեցօր նվազում է կլիմայի փոփոխության ու երաշտի պատճառով։
Արբանյակային պատկերներում արտացոլված են նաև լճի ափերին տեղի ունեցած փոփոխությունները, որտեղ դարերով ձևավորվել են միկրոբիալիտներ, անցյալում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ ընկած պատմական կառույցներն ու բնակելի տարածքները:
Այս տարվա հուլիս ամսվա արբանյակային նկարներում, որոնք Վանի Յուզունջու Յըլի համալսարանից Մուստաֆա Աքքուշը համեմատել է NASA Landsat-ի և Եվրոպական տիեզերական գործակալության Sentinel-2 արբանյակի պատկերների հետ 2 տարի առաջ արված, որտեղ երևում է, որ շատ վայրեր, որոնք նախկինում ջրի տակ էին, վերածվել են ցամաքի։
Արբանյակային պատկերների գնահատման ժամանակ Աքքուշն ասել է, որ քարտեզի վրա Վանա լճի ձևը որոշ շրջաններում փոխվել է երաշտի պատճառով։ Նշելով, որ փոփոխությունը հստակ երևում է նախորդ տարիների արբանյակային պատկերները ներկայիս արբանյակային պատկերների հետ համեմատելով, նա հայտարարեց, որ 10-15 քառակուսի կիլոմետր տարածքը ցամաքի է վերածվել։
Աքքուշը հայտարարել է, որ տեղումների նվազման և սեզոնային նորմայից բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ գտնվող լիճն օրեցօր ավելի ու ավելի շատ ջուր է կորցնում։ Լճի շուրջը մոտ 3 մլն մարդ է ապրում և լճի էկոհամակարգը լուրջ վտանգի տակ է։ Դրանից բացի՝ Վանա լճի ափամերձ հատվածի նահանջը և ջրաճահճային տարածքների կրճատումն ազդում են նաև չվող թռչունների սնման և բազմացման տարածքների վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |