Տնտեսական18:24, 13 Սեպտեմբեր 2023
ԵՄ-ն Կիպրոսի թուրքերին կտրամադրի 31․7 մլն եվրո աջակցություն
Եվրոպական միության (ԵՄ) հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ հաստատվել է Կիպրոսի թուրքական համայնքի 2023 թվականի ծրագիրը, ըստ որի Կիպրոսի թուրքերին կտրամադրվի ընդհանուր առմամբ 31․7 մլն եվրո աջակցություն։
Հայտարարության մեջ նշվում է, որ այն ուղղված է Կիպրոս կղզու վերամիավորմանը նպաստելուն։ Հատկապես շեշտվել է, որ օժանդակության ծրագրերում կխրախուսվեն էներգիաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ծրագրերը։ Հայտարարության մեջ նշվում է, որ 2006-2023թթ. ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակներում ընդհանուր առմամբ տրամադրվել է 688մլն եվրո գումար։
Կիպրոս կղզու վերամիավորման համատեքստում նշվել է, որ Կիպրոսի թուրքերը կգործեն ԵՄ ստանդարտներին համապատասխան և կաջակցեն Կանաչ գծի (Կիպրոսում ապառազմականացված ՄԱԿ-ի բուֆերային գոտի) երկայնքով առևտրին։
Ինչպես նաև տեղական բիզնեսին կտրամդրվեն հատուկ տեխնիկական աջակցություն և դրամաշնորհներ, կաջակցեն մասնագիտական կրթությանը, զբաղվածության աճին և կհեշտացվի աշխատուժի շարժունակությունը։
Կշարունակվի ֆինանսավորումը Կիպրոսի մշակութային ժառանգության տեխնիկական կոմիտեին, ինչպես նաև ակադեմիական կրթաթոշակային ծրագրերին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |