Տնտեսական18:27, 11 Սեպտեմբեր 2023
Թուրքիան և Սաուդյան Արաբիան նպատակ ունեն իրենց առևտրի ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի

2023-ի հուլիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ծոցի երկրներ կատարած այցից հետո Սաուդյան Արաբիայի հետ երկկողմ հարաբերությունները բարելավելուն միտված շփումները շարունակվում են։
Վերջերս Թուրքիայի և Սուդյան Արաբիայի միջև ստորագրվել են ուղղակի ներդրումների խթանման, հաղորդակցության, պաշտպանության և էներգետիկ ոլորտներում համագործակցության արձանագրություններ։
Թուրքիայի առևտրի նախարարության համակարգմամբ՝ երկրի արտահանումը ավելացնելու և արտահանվող արտադրանքը խթանելու նպատակով Թուրքիան պատրաստվում է հյուրընկալել Սաուդյան Արաբիայի գործարարներին։
«Մեր նպատակն է կարճաժամկետ հեռանկարում փոխադարձ առևտուրը հասցնել 10 մլրդ դոլարի, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ 30մլրդ դոլարի»,- նշել է Թուրքիայի առևտրի նախարարը։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև 2022-ին առևտրի ծավալը կազմել է 6․5 մլրդ դոլար, իսկ 2023-ի առաջին 6 ամսիների ընթացքում երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 3․4 մլրդ դոլարի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։
Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |