Տնտեսական18:11, 05 Սեպտեմբեր 2023
Թուրքիան ավելի շատ գազ ներմուծում է Ադրբեջանից, քան Ռուսաստանից

Ռուսաստանի Էներգետիկայի և ֆինանսների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Կոնդրատիևը հայտարարել է, որ 2023-ին նախորդ տարվա համեմատ ռուսական գազի արտահանումը Թուրքիա զգալիորեն նվազել է, ինչը նա կապում է ադրբեջանական գազի նկատմամաբ Թուրքիայի ցուցաբերած հետաքրքրությամբ։ Նա նաև մատնանշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հեղուկ և բնական գազի առևտուրն աճել է 16%-ով։
Թուրքական մամուլը նշում է, որ ռուսական գազի նկատմամբ Թուրքիայի կախվածությունն ու պահանջարկը նվազել է 2023-ին։ Ռուսաստանը 8 ամսում 39%-ով նվազեցրել է Թուրքիա գազամատակարարումը և հաստատել, որ բնական գազի արտահանումը Թուրքիա կազմում է 10 մլրդ խորանարդ մետր։ Արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 11մլրդ խմ-ով։
2019-ից ի վեր այս ցուցանիշները համարվում են ամենացածրը և հաշվարկները ցույց են տալիս, որ մինչև տարեվերջ մատակարարումների ընդհանուր ծավալը հավանաբար կնվազի մինչև 15 մլրդ խմ։ Այդ նվազումը կապված է Թուրքիայի՝ Իրանից և Ադրբեջանից բնական գազի ներմուծմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։
Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |