Տնտեսական16:21, 05 Սեպտեմբեր 2023
Թուրքիան և Ճապոնիան ստորագրել են էներգետիկ համագործակցության հռչակագիր

Թուրքիան և Ճապոնիան ստորագրել են համատեղ հռչակագիր՝ «Թուրքիա-Ճապոնիա էներգետիկ ֆորում» սկզբնավորելու վերաբերյալ, որի նպատակն է խթանել երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունը։
Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը և Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Նիշիմուրա Յասուտոշին հանդիպել են Ստամբուլում՝ գնահատելու երկու երկրների միջև պոտենցիալ էներգետիկ համագործակցությունը։
Ելույթ ունենալով ստորագրման արարողության ժամանակ՝ նախարար Բայրաքթարը նշել է, որ Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Նիշիմուրա Յասուտոշիի հետ համապարփակ վերանայում է իրականացվել։ Նա նշել է, որ 2024 թվականին լրանում է Թուրքիայի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակը: Նա հույս է հայտնել, որ Թուրքիա-Ճապոնիա էներգետիկ ֆորումը կնպաստի երկու երկրների համագործակցությանը:
Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Նիշիմուրա Յասուտոշին նույնպես ընդգծել է այսօր ձեռք բերված համաձայնության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կշարունակվի մոտ ապագայում, ներառյալ էներգետիկայի և այլ ոլորտներում:
Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը Թուրքիայի և Ճապոնիայի միջև հետևյալ առանցքային ոլորտներում՝ «Վերականգնվող էներգիա, էներգիայի պահպանում, բնական գազ և նոր վառելիքներ/տեխնոլոգիաներ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |