Տնտեսական17:53, 01 Սեպտեմբեր 2023
Moody's բարձրացրել է Թուրքիայի տնտեսական աճի հավանականությունը կանխատեսումներում

Միջազգային «Moody's» վարկային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի տնտեսության աճի վերաբերյալ այս տարվա հավանականությունը բարձրացրել է։ Moody's-ը հրապարակել է իր Global Macro Outlook 2023-24 զեկույցի օգոստոսյան համարը:
Ըստ «Անադոլու» լրատվական գործակալության՝ այս տարի Թուրքիայի տնտեսության աճն ակնկալվում է 4․2%, իսկ հաջորդ տարի՝ 3%։
Moody's-ը մայիսին հրապարակված իր կանխատեսումներում գրել էր, որ Թուրքիայի տնտեսությունն այս տարի կաճի 2․6%-ով, իսկ հաջորդ տարի՝ 2 %-ով։ 2023-ի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը գերազանցել է սպասելիքները շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Հնդկաստանում և Թուրքիայում։
Համարում, որը ներառում է նաև գնաճի կանխատեսումներ, նշվել է, որ տարեվերջին Թուրքիայում սպասվում է 51․2% գնաճ, իսկ հաջորդ տարի՝ 48․7%։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |