Տնտեսական13:22, 31 Օգոստոս 2023
Թուրքիայի տնտեսությունը 3․8% աճ է գրանցել

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023-ի երկրորդ եռամսյակի տվյալները, ըստ որի ապրիլ-հունիս ամիսներին Թուրքիայի տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3․5% -ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 3․8%-ով:
Գրանցված աճին անդրադարձել է Թուրքիայի գանձապետարանի և Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, նշելով․ «Մենք սկսեցինք տեսնել մեր իրականացրած քաղաքականության դրական ազդեցությունը մակրոֆինանսական կայունության վրա։ Շարունակելու ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ապահովելու կայունությունը »։
Ինչպես նաև հավելել է, որ առաջնահերթություն է հասարակության բոլոր շերտերի կողմից հավասարակշռված և կայուն աճի միջոցով հասնել բարեկեցության բարձրացմանը։
Նաև նշվում է, որ Թուրքիայի ՀՆԱ-ի շղթայական ծավալի ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 3,5%-ով։ Օրացույցային ճշգրտված ՀՆԱ-ի շղթայական ծավալի ինդեքսը 2023 թվականի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 5%-ով։
Ապրանքների և ծառայությունների ներմուծումն Թուրքիայում աճել է 20.3%, իսկ արտահանումը նվազել է 9%-ով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:

Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։

«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նման սուզանավեր արտադրում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը։
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |