Տնտեսական17:09, 29 Օգոստոս 2023
Իրաքի վարչապետն ընդունել է Թուրքիայի առևտրի նախարարին

Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա էս-Սուդանին հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի և նրա գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների երկկողմ հարաբերությունները, տարբեր ոլորտներում տնտեսական գործընկերության և համագործակցության ընդլայնման ուղիները։
Իրաքի վարչապետն ընդգծել է Թուրքիայի և Իրաքի միջև երկարամյա պատմական հարաբերություններ ունեցող համագործակցության ամրապնդման կարևորությունը և գնահատել «Զարգացման ճանապարհի նախագծի»* վրա Թուրքիայի լուրջ ազդեցությունը։
Սուդանին նաև նշել է, որ Իրաքի և Թուրքիայի միջև այցերը վկայում են տարբեր մակարդակներում հարաբերությունները զարգացնելու երկու կողմերի ցանկության մասին։
Բոլաթն ընդգծել է թուրքական կառավարության լրջությունն ու պատրաստակամությունն աջակցելու «Զարգացման ճանապարհի նախագծին», որը նա համարել է համաշխարհային առևտրի կարևոր ճանապարհ։ Նախարարը նշել է, որ նախագիծը կարևոր է նաև Իրաքի և Թուրքիայի միջև առևտրային հարաբերությունների տեսանկյունից։
*Իրաքի վարչապետ Սուդանին մայիսի վերջին հայտարարել էր «Զարգացման ճանապարհի նախագծի» մասին, որը, ըստ նրա, կմիացնի Ասիան և Եվրոպան: Ծրագիրը, որը կսկսվի Պարսից ծոցի Մեծ Ֆաու նավահանգստից և շարունակվելով Իրաքի հյուսիսով կհասնի Թուրքիա, նախատեսվում է ներառել 1200 կմ․ երկարությամբ երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածք։ Նպատակն այն է, որ այս նախագիծը միանա Թուրքիայի երկաթուղային ցանցին` անցնելով Բասրան, Բաղդադը և Մոսուլն ընդգրկող երթուղին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |