Տնտեսական16:21, 21 Օգոստոս 2023
Երկարատև ընդմիջումից հետո վերսկսվում են զբոսաշրջային տուրերը Թուրքիայից դեպի Սիրիա

Չնայած Սիրիայում շարունակվող լարվածությանը՝ Ստամբուլում տեղակայված թուրքական զբոսաշրջային ընկերությունը սկսել է շրջագայություններ կազմակերպել դեպի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության կողմից չվերահսկվող տարածքներ:
Տուրիստական ընկերությունը հայտնել է, որ իրենք սկսել են ամրագրումներ ընդունել դեպի Սիրիա շրջագայությունների համար, որոնք նախատեսում են իրականացնել 2024 թվականին:
«Fest Travel»- ի կողմից 2024 թվականի ապրիլի 20-27-ը նախատեսված «Մշակութային միաձուլում. Սիրիա» խորագրով 7-օրյա շրջագայությունը կսկսվի ապրիլի 20-ին Ստամբուլից Բեյրութ, ապա Դամասկոս չվերթով։ Շրջագայությանը մասնակցության արժեքը 1950 դոլար է: Շրջագայությունը ներառում է նաև այցելություններ Դամասկոս, Հալեպ, Համա, Հոմս և Պալմիրա:
Ընկերությունը նշել է, որ իրենք չեն մեկնի այն տարածքներ, որտեղ անվտանգության հետ կապված մտահոգություններ կլինեն:
«Այս դեպքում մենք կնախընտրենք այլընտրանքային երթուղիներ և կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ՝ ճանապարհն անվտանգ ավարտելու համար։ Բացի այդ, մենք կկապվենք համապատասխան մարմինների հետ՝ ճամփորդելուց առաջ անվտանգության վերաբերյալ վերջին տեղեկատվությունը հաստատելու համար»,- հայտարարել է տուրիստական կազմակերպությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |