Տնտեսական12:38, 18 Օգոստոս 2023
Թուրքիան աշխարհում 5-րդ խոշորագույն ոսկու շուկան է

Ոսկու համաշխարհային խորհրդի եվրոպական և ասիական շուկայի ստրատեգ Ջոն Ռիդը հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ Թուրքիան համարվում է աշխարի 5-րդ ամենամեծ ոսկու շուկան։ Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալների համաձայն՝ Թուրքիան մղվել է առաջին պլան որպես ոսկու համաշխարհային շուկայի կարևոր դերակատարներից մեկը հատկապես 2021-ից հետո, երբ առանձնացավ դրամավարկային քաղաքականության մեջ։
Տվյալների համաձայն՝ 2020-ի սկզբից Թուրքիայում ձուլակտորնեի և մետաղադրամների պահանջարկը կազմել է համաշխարհային ընդհանուրի միջինը 9%-ը։ 2010-ից մինչև 2020-ը կազմել է 4% մասնաբաժին, իսկ 2020-ից հետո այն կրկնապատկվել է։
Ըստ այդմ 2023-ի երկրորդ եռամսյակում միտման աճ է գրանցվել՝ ձուլակտորների և մետաղադրամների պահանջարկն աճել է 5 անգամ՝ առաջին կիսամյակի պահանջարկը հասցնելով 98 տոննայի։ 2022-ից հետո Թուրքիան կատարել է աշխարհում ոսկու ձուլակտորների և մետաղադրամների գնումների գրեթե 1/10-ը։
Համշխարհային բանկը հայտնել է, որ 2023-ի երկրորդ եռամսյակում չափազանց մեծ պահանջարկ գրանցած Թուրքիան զգալիորեն ազդել է համաշխարհային ոսկու հոսքի վրա։
Թուրքիա ոսկու ներմուծումը հունվար-հուլիս ամիսներին տարեկան կտրվածքով 217% աճելով՝ 69․8 տոննայից դարձել է 221․2 տոննա և ներմուծման դրամական չափը կազմել է 19․4 մլրդ դոլար։Թուրքիայի ներքին շուկայում տարվա առաջին կեսին գնվել են 19․7 տոննա ոսկերչկան իրեր, 98․1 տոննա մետաղադրամ և ոսկե ձուլակտոր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |