Տնտեսական17:28, 14 Օգոստոս 2023
Թուրքիան և Ղազախստանը Կասպից ծովում կառուցելու են նավաշինարան

1954-ին հիմադրված թուրքական մասնավոր շինարարական ընկերությունը «YDA Group» հայտարարել է, որ կստանձնեն եղբայրական Ղազախստանի հետ համատեղ նախագծի իրականացումը, որը կսկվի Կասպից ծովում նավաշինարանի կառուցումից։ Ծրագրի մյուս գործընկերը Ղազախստանի Ուրալսկի գործարան «Զենիթ» ընկերությունը է։
Ծրագրի առաջին փուլը կսկվի նավաշինարանից, այնուհետև այն կվերածվի նավահանգստի։ Ղազախստանի նավատորմի և տնտեսության կարիքների համար նավաշինարանում կիրականացվեն տարատեսակ հարթակների նախագծման և շինարարական աշխատանքներ։
Ընդգծվել է, որ նախագիծն ունի աշխարհաքաղաքական նշանակություն և կարևորվել է Կասպից ծովի դիրքը համաշխարհային էներգետիկ և առևտրային հաշվեկշռի մեջ։ Նախագիծը կմեկնարկի այս տարվա վերջին։
Նշվում է, որ վերոնշյալ նախագծում Թուրքիայի ակտիվ դերակատարումը կնպաստի երկու երկրների արտահանմանը, իսկ հետո՝ տարածաշրջանային առևտրին։ Այս էներգետիկ և առևտրային բազաները, որոնք Թուրքիան տարիներ շարունակ պահպանել է Ադրբեջանի հետ, այժմ շարունակում է Ղազախստանի հետ։
Հիշեցնենք, որ պայմանագիրը կնքվել էր «IDEF–23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |