Տնտեսական16:54, 04 Օգոստոս 2023
Ժոզեպ Բորելլ․ «Մենք պետք է համոզենք Ռուսաստանին, որպեսզի վերադառնա սևծովյան հացահատիկի համաձայնագրին»

Եվրամիության արտաքին հարաբերությունների (ԵՄ) և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելլը X-ի (նախկին Twıtter) սոցիալական հարթակում անդրադարձել է հացահատիկային համաձայնագրին։
Նա մասնավորապես պնդել է․ «Ռուսաստանը պետք է դադարեցնի սննդամթերքը որպես զենք օգտագործել։ Մենք պետք է համոզենք Ռուսաստանին, որպեսզի վերադառնա սևծովյան հացահատիկի համաձայնագրին»։
Միևնույն ժամանակ Բորելլը բրիտանական «The Guardian» պարբերականին տված հոդվածում, նշել է, որ Ռուսաստանի անցյալ ամիս հացահատիկային համաձայնագրից դուրս գալը առաջացրել է հացահատիկի և էգիպտացորենի մեծածախ գների կտրուկ աճ։
«Մինչ աշխարը գործ ունի ընդհատված մատակարարման և բարձր գների հետ , Ռուսաստանը հիմա ձևացնում է, թե ինքն իր ստեղծած խնդիրն է լուծում՝ դիմելով խոցելի երկրներին՝ հատկապես Աֆրիկյան երկրներին, կրկնակի հացահատիկի առաքման առաջարկներով։ Սննդամթերքը դիտմամբ, որպես զենք օգտագործելը ցինիկ քաղաքականություն է» ։
Նա նաև նշել է, որ կշարունակեն աջակցել ՄԱԿ-ի և Թուրքիայի անխոնջ ջանքերին՝ պահպանելու սևծովյան հացահատիկի համաձայնագիրը։
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր երկրներին համաշխարհային պարենային անվտանգությանն աջակցելու համար մեծացնել սեփական օգնությունը» ,- նշել է Բորելը և հավելել․ «Մենք մեր բոլոր գործընկերներներին կոչ ենք անում Ռուսաստանին վերադարձնել բանակցություններին և դադարեցնել Ուկրաինայի գյուղատնտեսական ենթակառուցվածքները թիրախավորել, ինչպես դա արել է Աֆրիկյան միությունը։Եթե մենք միաձայն և հստակ լինենք, կարող ենք Ռուսաստանին հետ բերել գործարքի»։
Հիշեցնենք որ, Հացահատիկային համաձայնագիրը ստորագրվել էր 2022-ի հուլիսի 22-ին Ստամբուլում ՄԱԿ-ի, Ռուսաստանի,Ուկրաինայի և Թուրքիայի միջև՝ պարենի համաշխարհային գների վրա ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը նվազեցնոլւ համար։ 2023-ի հուլիսի 17-ին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հացահատիկային համաձայնագրի ժամկետը ավարտվել է և փաստացի դադարեցվել ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |