• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 11:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:27, 27 Հուլիս 2023

Չինաստանի արտգործնախարար․ «Մենք աջակցում ենք Թուրքիայի ռեգիոնալ և միջազգային դերակատարմանը»

Չինաստանի արտգործնախարար․ «Մենք աջակցում ենք Թուրքիայի ռեգիոնալ և միջազգային դերակատարմանը»

Թուրքիայի կառավարության հրավերով հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Վերջինս բացի Չինաստանի արտգործնախարարարի պաշտոնը զբաղեցնելուց  հանդիսանում է նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ և արտաքին հարաբերությունների կենտրոնական կոմիտեի տնօրեն։

Չինաստանի արտգործնախարարը հայտնել է, որ պատրաստ են աշխատել Թուրքիայի նորակազմ կառավարության հետ՝ ամրապնդելու փոխադարձ ռազմավարական վստահությունը և համակարգումը։

Նա մասնավորապես հայտարարել է․«Մենք աջակցում ենք Թուրքիայի՝ տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում ունեցած կարևոր դերակատարումը և դեմ ենք ցանկացած արտաքին ուժի միջամտությանը Թուրքիայի ներքին գործերին»:

Չինաստանի արտգործնախարարը նաև հավելել է, որ որպես զարգացող շուկայական տնտեսությունների և խոշոր զարգացող երկրների ներկայացուցիչներ Չինաստանը և Թուրիքան կիսում են մեծ ընդհանուր շահեր և համագործակցության վիթխարի ներուժ։

Ընդգծելով  երկու երկրների էներգետիկայի, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը՝ Ին նշել է, որ Չինաստանը ցանկանում է ավելի շատ որակյալ ապրանքներ ներմուծել Թուրքիայից, աջակցում է երկրների միջև առևտրային հարաբերություններում տեղական արժույթների կիրառմանը և ցանկանում խրախուսել ավելի շատ չինական ընկերությունների, որպեսզի  զարգացնեն բիզնեսը և ներդրումներ  անեն Թուրքիայում։

Աղբյուր`    gazeteoksijen.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի և Աֆրիկայի միջև առևտրի ծավալը հասել է 36.5 մլրդ դոլարի
11:39, 14 օգոս
Թուրքիայի և Աֆրիկայի միջև առևտրի ծավալը հասել է 36.5 մլրդ դոլարի

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Թուրքիայի նպատակն է միջուկային լիգայի մաս կազմել
15:29, 13 օգոս
Թուրքիայի նպատակն է միջուկային լիգայի մաս կազմել

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է
Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}