Միջազգային13:53, 21 Հուլիս 2023
Ժոզեպ Բորել «Անկարայի քայլերը Կիպրոսի և մարդու իրավունքների հարցում վճռորոշ են լինելու ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավման համար»

Բրյուսելում հուլիսի 20-ին ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Եվրոմիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Անկարայի քայլերը Կիպրոսի և մարդու իրավունքների հարցում վճռորոշ են լինելու հարաբերությունների բարելավման համար։
Բորելը հայտարարել է, որ իրենք հավատում են Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապդնմանը։ «Արդեն 24 տարի է ինչ ընթանում է Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության գործընթացը, բայց 2016-ից հետո այն դադարեցվել էր՝ մարդու իրավունքների ոտնահարման և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին առնչվող անհանգստության պատճառով»,- նշել է նա։
Նաև հայտնել է, որ անսապասելի էր հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը կապված անդամակցության բանակցությունների վերսկսման հետ և դա ՆԱՏՕ-ի՝ Շվեդիայի անդամակցության հետ կապելը։
Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ է Կիպրոսի հարցը լուծել ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան։Նույն կերպ հարաբերությունների ամրապնդման համար կարևոր դեր է խաղալու Անկարայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայով սահմանված հիմնարար ազատությունների և արժեքների պաշտպանությունը։
Իսկ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության գործընթացին։ Նա նշել է, որ Թուրքիան շոշոփելի առաջընթաց է ակնկալում ԵՄ-ի հետ հարաբերություններում և այդ առաջընթացը ներառում է առանց վիզայի ճանապարհորդության հնարավորություն և ԵՄ անդամակցության գործընթացի որոշ գլուխներրի (կետերի) փակում, միևնույն ժամանակ շեշտելով նաև, որ Թուրքիայի ֆինանսական կարիքների համար անհրաժեշտ է Արևմուտքի աջակցությունը։
«Կողմերի միջև համագործակցության և երկխոսության աճը կարող է վերածվել ապագայում ավելի ամուր և համատեղ շահերի վրա հիմնված հարաբերությունների։ Թուրքիայի բարեփոխումների համար գոծադրած ջանքները և ԵՄ-ի աջակցությունը կարող են կարևոր քայլ լինել հարաբերությունների բարելավման և վստահության վերականգման ուղղությամբ»,- նշել է Բորելը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 19-ին Թուրքիայից, Սիրիայից և Հորդանանից բաղկացած համակարգող ստորաբաժանումները սկսել են իրենց ծառայությունը Սիրիայում։

Այս շաբաթ Աթենք մեկնող Հնդկաստանի պատվիրակությունը ևս մեկ անգամ կվկայի երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը շնորհավորել է Աֆրիկյան Միության (ԱՄ) հիմնադրման 62-րդ ամյակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |