Միջազգային14:01, 10 Հուլիս 2023
Ջո Բայդեն․ «Շվեդիան պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում անդրադարձել է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և նշել, որ Շվեդիան պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ ու թեև փոքր երկիր է, բայց կարողանում է պաշտպանվել և ՆԱՏՕ-ի անդամների հետ կրում է նույն արժեքները։
Բայդենը Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամացության վերաբերյալ մասնավորապես նշել է․ «Քաջատեղյակ եք, որ անդամակցությանը Թուրքիան է խոչընդոտում։ Շվեդիան և Թուրքիան Ղուրանի այրման հետ կապված որոշ իրավական պայմանավորվածություններ են ձեռք բերում, իսկ Ղուրան այրողներն էլ շվեդ չեն, այլ՝ ներգաղթյալներ»։
Անդրադառնալով Թուրքիային, որը ցանկանում է արդիականացնել իր F-16 կործանիչները և օգնություն խնդրող Հունաստանի վարչապետ Միցոտակիսին՝ Բայդենը նշել է, որ ցանկանում է կոնսորցիում անել։
Նա մանավորապես նշել է․ «Մենք ցանկանում ենք բարձրացնել ՆԱՏՕ-ի ռազմական ուժը թե՛ Թուրքիայում և՛ թե Հունաստնում։ Նաև ցանկանում ենք Շվեդիային դարձնել ՆԱՏՕ-ի անդամ։ Սա մի խաղ է, և խաղը շարունակվում է, այն դեռ ավարտված չէ»։
Իր հերթին Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջին շրջանում կատարած հայտարարություններում նշել է, որ Շվեդիայի անդամացությունը ՆԱՏՕ-ին կապված չէ F-16-ի վաճառքի հետ և ընդգծել, որ ճիշտ չէ այդ երկուսը իրար կապել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 19-ին Թուրքիայից, Սիրիայից և Հորդանանից բաղկացած համակարգող ստորաբաժանումները սկսել են իրենց ծառայությունը Սիրիայում։

Այս շաբաթ Աթենք մեկնող Հնդկաստանի պատվիրակությունը ևս մեկ անգամ կվկայի երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը շնորհավորել է Աֆրիկյան Միության (ԱՄ) հիմնադրման 62-րդ ամյակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |