Իրավական14:10, 30 Հունիս 2023
Նիդերլանդներում կարգելվի կին ոստիկաններին գլխաշոր կրել

Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Դիլան Յեշիլգյոզը, ով, ըստ թուրքական լրատվամիջոցների, ունի հակաթուրքական հայացքներ, նոր որոշում է կայացրել, համաձայն որի՝ կին ոստիկաններին կարգելվի կրել գլխաշոր։
Յեշիլգյոզը մասնավորապես նշել է․ «Մենք ցույց ենք տալիս ոստիկանական համազգեստի անաչառությունը։ Ոստիկաններն այն անձինք են, որոնք ներկայացնում են կառավարությունը հատուկ առաքելությամբ։ Իսկ ուշադրություն գրավող կրոնական կամ քաղաքական խորհրդանիշները չեն պահպանում նրանց համազգեստի չեզոքությունը»։
Նա հավելեց, որ նոր համազգեստը պետք է կրեն նաև քաղաքապետարանների հետ առնչվող հատուկ քննչական ծառայողները։
Հիշեցնենք, որ Դիլան Յեշիլգյոզը Յուջել Յեշիլգյոզի դուստրն է և այն 5 պատգամավորներից մեկը, ով 2018-ին Նիդերլանդներում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
2017-ին Նիդերլանդներում Մարդու Իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշում էր կայացրել, որ ոստիկանությունը խտրականություն էր դրսևորել կին ծառայողներից մեկի նկատմամբ ՝ թուլյ չտալով համազգեստի հետ գլխաշոր կրել։ Յեշիլգյոզը այդ դիրքորոշումը որակել էր որպես «անաչառությունը ապահովելու հարցում խարանիչ և անարդյունավետ»։ Իսկ ավելի վաղ էլ նա պաշտպանել էր թուրքերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու ազատության անհրաժեշտությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |